ԱՄՆ-ի Յուտա նահանգում վերջերս մի խումբ երիտասարդներ որոշել էին գովազդել իրենց նորաստեղծ կայքը և դրա համար ընտրել էին բավականին օրիգինալ, յուրահատուկ ու էֆֆեկտիվ տարբերակ:Կայքը նախատեսված է ինտերնետային ծանոթությունների համար և հնարավորություն է տալիս մարդկանց գտնել իրենց զուգընկերոջը կամ զուգընկերուհուն <<մի գիշերվա համար>>:Կայքի հիմնադիրները քույր և եղբայրներ Medison-ներն են:Նրանք դուրս էին եկել մարդաշատ փողոցներ, որտեղ Քեթրին Մեդիսոնը թույլ էր տալիս բոլոր ցանկացողներին մոտենալ և նկարահանվել իր հետ, իսկ նորաստեղծ կայքի բյուջեի համար ցանկացած չափի նվիրատվություն կատարողը կարող էր գրկել և համբուրվել նրա հետ:Ի միջիայլոց, նրա երկու եղբայրները ընդհանրապես դեմ չեին այդ ամենին:
- Ես կարող եմ խելքահան անել բոլոր տղամարդկանց ! - ասաց Քեթրինը այնտեղ հավաքված լրագրողներին:
Հաճախ տղամարդիկ գործի են դնում իրենց <<գաղտնի>> մեթոդները` որպեսզի գայթակղեն կանանց:
1.<<Ես շատ եմ սիրում երեխաներին>>
Կանանց մոտ ավելի շատ հարգանք ու վստահություն են ներշնչում այն տղամարդիկ, ովքեր հանդիսանում են ապագա հոր համար լավագույն թեկնածուները:Դրա համար հաճախ տղամարդիկ իրենց խոսքում մտածված պատմում են այս կամ այն դեպքի մասին,երբ իրենք գրկել կամ խաղացել են փոքրիկ երեխայի հետ:Այսինքն տղամարդը ամեն կերպ հասկացնում է կնոջը որ ինքը երեխաներ շատ է սիրում: