Четверг, 18.04.2024, 12:28 Բարի գալուստ Հյուր

Գլխավոր | Գրանցվել | Մուտք | RSS

Գովազդ

Главная » 2011 » Май » 21 » Բժշկուհիները պայմանականով ազատ արձակվեցին
17:17
Բժշկուհիները պայմանականով ազատ արձակվեցին










Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով կաշառակերության մեջ մեղադրվող բժշկուհիներ Գայանե Գասպարյանի և Ֆիլոմենա Մոսոյանի գործը մայիսի 19-ին կայացրած դատավճռով նրանց մեղավոր ճանաչեց դատապարտելով 1,5 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան սահմանելով 1 տարի ժամկետով:

Դատարանի վճռով՝ խափանման միջոց կալանավորումը վերացվեց, և բժշկուհիներն ազատ արձակվեցին դատական նիստերի դահլիճից: Վերացվեց նաև նրանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը. բժշկուհիները կվերադառնան իրենց նախկին աշխատանքին՝ նախկին պաշտոններով:

 2011 թվականի փետրվարի սկզբին բժշկուհիներ Ֆիլոմենա Մոսոյանին և Գայանե Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք վերցնելու փաստով: Լինելով նյարդաբան-բժիշկներ՝ համապատասխանաբար «Սպիտակի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ-ում և «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ում, վերջիններս միաժամանակ հանդիսացել են նաև կառավարչական գործառույթ իրականացնող անձինք՝ համապատասխանաբար բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ և նյարդաբանական բաժնի վարիչ:

Ըստ մեղադրանքի՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմենուհի Ասոյանին թոշակավորման գործընթացում ընդգրկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու և հաշմանդամության կարգ տրամադրելու համար բժշկուհիները նրանից կաշառք են վերցրել համապատասխանաբար՝ 35 հազար և 20 հազար դրամ:

Բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանն իր աշխատասենյակ այցելած Արմենուհի Ասոյանից տեղեկանալով վերջինիս՝ վարձահատույց լինելու պայմանով թոշակավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու ցանկության մասին, այդ կապակցությամբ նախնական համաձայնության էր եկել նրա հետ: Ապա համաձայնության էր եկել բժշկուհի Գայանե Գասպարյանի հետ՝ Արմենուհի Ասոյանին անհրաժեշտ էպիկրիզ (հիվանդության պատմություն) տրամադրելու մասին:

Այուհետև Գայանե Գասպարյանն իր աշխատասենյակ այցելած Արմենուհի Ասոյանից տեղեկանալով վերջինիս՝ վարձահատույց լինելու պայմանով «Սպիտակ բժշկական կետրոնի» բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովին ներկայացնելու համար կեղծ էպիկրիզ տրամադրելու ցանկության մասին, այդ կապակցությամբ նրա հետ եկել էր նախնական համաձայնության:

Հաջորդ օրն իր աշխատասենակում ընդունել էր Արմենուհի Ասոյանին և կեղծ էպիկրիզ տրամադրելու դիմաց նրանից ստացել 20 հազար դրամ կաշառք: Եվ առանց ստացիոնար հետազոտությունների՝ կազմել էր Արմինե Ասոյանի անվամբ 2011թ. փետրվարի 10-17-ը հետազոտվելու և 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով և մի շարք այլ հիվանդություններով տառապելու մասին կեղծ էպիկրիզ և հանձնել նրան:

Այնուհետև ֆիլոմենա Մոսոյանն իր աշխատասենյակում ընդունել էր Արմենուհի Մոսոյանին, վերցրել նրանից Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի կողմից տրված կեղծ էպիկրիզը և նրա անվամբ հին ամսաթվով ամբուլատոր քարտ կազմելով՝ դրանում հետին ամսաթվով ացելություններ կատարելու վերաբերյալ կեղծ գրառումներ մտցնելու դիմաց վերջինիցս ստացել է 35 հազար դրամ կաշառք:

Դատակոչված վկաներից ոչ մեկը չէր ներկայացել դատարան, և դատարանը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները, այդ թվում՝ հիվանդանոցի տնօրենների ցուցմունքներն այն մասին, որ թիվ 2 հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է բաժնի վարիչի կողմից: Արդյունքները գրանցվում են հիվանդության պատմության մեջ, որով կազմվում և հանձնվում է էպիկրիզ: Կոնկրետ Արմինե Ասոյանը բուժվել է նյարդաբանական բաժանմունքում, որի վարիչը Գայանե Գասպարյանն է:

Ֆիլոմենա Մոսոյանը ստուգում է բժշկասոցիալական փորձաքննության ուղարկվող հիվանդների փաստաթղթերը, գրանցում համապատասխան մատյանում, ներկայացնում հաստատման:

Արմինե Ասոյանը հայտնել էր այն մասին, որ «Սպիտակի բժշկական կետրոնում» Ֆիլոմենա Մոսոյանից տեղեկացել էր, որ նյարդային հիվանդությամբ տառապելու մասին էպիկրիզի առկայության դեպքում կարող է ընդգրկվել թոշակավորման գործընթացում: Այնուհետև, Արմինե Ասոյանի ցուցմունքով, Ֆիլոմենա Մոսոյանը վերջինիս ներկայությամբ բջջային հեռախոսով խոսակցություն էր ունեցել Գայանե Գասպարյանի հետ, որից հետո իրեն ուղարկել էր նրա մոտ:

Արմինե Ասոյանը ներկայացել էր Գայանե Գասպարյանին և նրա պահանջով տվել 20 հազար դրամ գումար՝ հիվանդության անհրաժեշտ էպիկրիզի դիմաց: Արմինե Ասոյանը ցուցմունքում նշել էր, որ այդ ընթացքում թիվ 2 հիվանդանոցում չի բուժվել, հիվանդանոցում չի պառկել, դեղորայք չի ստացել: Պայմանավորված օրը գնացել է էրէպիկրիզը վերցնելու: Բուժքույրը Գայանե Գասպարյանից ճշտել էր Արմինե Ասոյանի տվյալները, որից հետո տվել էր նրան էպիկրիզը: Այնուհետև էպիկրիզը ներկայացրել է Ֆիլոմենա Մոսոյանին, որի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել 36 հազար դրամի շուրջ, որից 30 հազարը՝ բժշկական փաստաթղթեր պատրաստելու, 6 հազարը՝ նախնական հայցադիմումի համար:

Պայմանավորված օրը Արմինե Ասոյանը Ֆիլոմենա Մոսոյանին է ներկայացել 36 հազար դրամով, որից հազարը, Արմինե Ասոյանի ասելով, բժշկուհին վերադարձրել է:

Ամբաստանյալ Ֆիլոմենա Մոսոյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց: Նախաքննական ցուցմունքներով բժշկուհին ընդունել էր իր մեղքը: 

Գայանե Գասպարյանը դատարանում ցուցմունք տվեց և փորձեց արդարացնել իրեն: Ասաց, որ Արմինե Ասոյանը թիվ 2 հիվանդանոց է ներկայացել բաժանմունքում պետպատվերով բուժվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով՝ ուղեգիր հիվանդանոցում պառկելու համար, տեղեկանք սոցիալական բալերի մասին, անձնագրի պատճենը: Ինքը ստուգել է դրանք և հիվանդին ուղարկել է փոխտնօրենի մոտ, վերջինս ստուգել է փաստաթղթերը, մակագրել, որից հետո հիվանդը դրանք բաժանմունք է տարել:

Իր տված էպիկրիզը կազմվել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ նյարդաբանի, սրտաբանի, ակնաբույժի կողմից կատարելուց հետո: Հետազոտություններն էլ կատարվել է ուղեգրի հիման վրա: Իր տված ախտորոշումը՝ զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի, միջին ծանրության, ոչ արտահայտված, ոչ միայն ինքն է տվել, այլև նյարդաբանի, սրտաբանի, ակնաբույժի կողմից է տրվել: Այդ հիվանդության հետ կապված՝ նաև ուղեղի հիվանդություն է ախտորոշել, ինչը հիմնավորում է նրանով, որ իր տված՝ նևրոլոգիական ախտորոշումը համապատասխանում է դատաբժշկական փորձաքննության մեջ նշված էպիլեպսիա՝ գիտակցության կորստի նոպա ախտորոշման հետ:

Գայանե Գասպարյանը դատարանում նշեց, որ «լավություն չի արել»՝ Արմինե Ասոյանին ախտորոշելով 2 աստիճանի զարկերակային հիպերտենզիա, քանի որ, նրա ասելով, նման ախտորոշմամբ հիվանդը չէր կարող թոշակավորվել: «Որպեսզի հնարավոր լինի թոշակավորելու, բոլոր հիվանդությունները 3-րդ աստիճանի պիտի լինեն, կամ սինդրոմները՝ արտահայտված, ոչ թե չափավոր: Իսկ նշված նշաններով չէր կարող թոշակավորվել»,- նշեց Գայանե Գասպարյանը: Այնինչ, նրա ասելով, ինքն ավելի մեղմ հիվանդություն է ախտորոշել, քան դատաբժշկական եզրակացության մեջ է նշված: Գայանե Գասպարյանը դատարանում հայտարարեց, որ տեղյակ չէ 20 հազարից, առաջին անգամ քննիչից է լսել այդ մասին:

«2 անգամ հարց է տվել՝ ի±նչ պետք է տամ: Նույն հարցը 2-րդ անգամ կրկնելուց հետո ասի՝ ցտեսություն: 20 հազարը ասվել է շատ ցածր, աղմուկ կար, սենյակում չեմ լսել: 20 հազարը ձայնագրության ժամանակ եմ լսել»,- ասաց բժշկուհին:

Մինչ նա հաստատում էր, որ չի լսել, մեղադրող դատախազը նրան հիշեցրեց, որ մագնիսական կրիչի մեջ երևում է, թե ինչպե է բժշկուհին 1-ին հարցից հետո հայացքը ուղղում դեպի Արմինե Ասոյանը, որը 2-րդ անգամ է հարցն ուղղում բժշկուհուն: Ուստի, դատախազի համոզմամբ, բժշկուհին 2 անգամ էլ պարզ լսել է հարցը:

Դատախազը հայտնեց, որ Արմինե Ասոյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ փետրվարի 11-17-ը ներառյալ նա հետազոտություններ է անցել թիվ 2 հիվանդանոցում, էպիկրիզում բժշկուհու կողմից գրառումներ կան նաև նրան դեղորայք տրամադրելու մասին:

Գայանե Գասպարյանը դատարանում հաստատեց, որ նշված 7 օրվա փոխարեն հիվանդը ընդամենը 2 անգամ է ներկայացել բժշկի: «Հիվանդը ուզում էր գալ օրումեջ»,-ասաց բժշկուհին: Ինքն էլ թույլ է տրվել: Բայց հավատացնում է, որ նա անցել է բոլոր հետազոտությունները, որոնց հիման վրա կազմվել է էպիկրիզը:

Դատախազը ընդգծեց, որ պետությունը 7 օրվա բուժօգնության համար է վճարել, ոչ թե 2: Նույն հիվանդության պատմության մեջ հիվանդի անվամբ դուրսգրված դողորայքի դիմաց դրված ստորգրությունը բժշկուհունն է: Հիշեցրեց նաև, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, և վկայի փոխարեն նրա անվան դիմաց ստորագրել է ինքը:

«Հիվանդի անվան դիմաց նրա փոխարեն իրավունք ունեցե՞լ եք ստորագրելու»,- հարցրեց դատախազը:

«Ոչ, չեմ ունեցել»,- պատասխանեց Գայանե Գասպարյանը: Նա ժխտեց, որ Ֆիլոմենա Մոսոյանի հետ խոսակցություն է ունեցել Արմինե Ասոյանի վերաբերյալ: Իսկ այդ ընթացքում Ֆիլոմենա Մոսոյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին ասաց, որ դրանք եղել են համավճարի, անապահովության միավորների հետ կապված, հարցրել է՝ փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Վերջին անգամ զանգել ու հետաքրքրվել է մի ծանր հիպերտոնիկ հիվանդի մասին, թե վերջինս կարո՞ղ է բուժվել, ի՞նչ պայմաններով և ի՞նչ վճարով: «Էդքան: Կոնկրետ ազգանունը չի տվել»,- ասաց Գայանե Գասպարյանը:

Դատախազը վկայակոչեց առերես հարցաքննության արձանագրությունը. Արմինե Ասոյանն ասել է, որ իր ներկայությամբ է Ֆիլոմենա Մոսոյանը զանգել Գայանե Գասպարյանին և խոսակցություն ունեցել նրա հետ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Գայանե Գասպարյանի կողմից էպիկրիզում հիվանդին տրված ախտորոշումը չի հաստատվել: Պաշտպանական ճառերում նշվեց, որ Արմենուհի Ասոյանի ցուցմունքը չի կարող արժանահավատ լինել՝ նկատի ունենալով այն, որ վերջինս նախկինում 2 անգամ դատապատվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և խուլիգանության համար:

Նշենք, որ բժշկուհի Գայանե Գասպարյանը նույնպես նախկինում մեղադրվել է փաստաթղթեր կեղծելու մեջ եւ նրա նկատմամբ համաներում է կիրառվել:

Категория: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 863 | Добавил: VahagnARM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել
Բաժանորդագրվել
Սեղմեք բաժանորդագրվելու համար
Մուտք
Հարգելի այցելու Դուք մուտք եք գործել որպես չգրանցված օգտագործող: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ԳՐԱՆՑՎԵԼ կամ մուտք գործել կայք Ձեր անունով:

E-VGB NEWS

Կատ. բաժին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [55]
WORLD NEWS
[31.12.2011]
Հիմա էլ Անի Երանյան.../լրացված/ (6)
[09.10.2011]
Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը (1)
[09.10.2011]
Անժելա Սարգսյանը "փակում" է թեման՝ "Կռվախնձորում" (1)
[06.02.2011]
Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսն ամեն ինչի սկզբնաղբյուրն է, կյանքի իմաստն ու շարունակությունը. Լիլու (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դանիական պոռնոդերասանուհիները ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": (Photo) (Video) (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնկության ապագան (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մահացել է օրական 9 լիտր Coca Cola խմելու պատճառով (0)
[26.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ինչու են տղամարդիկ իրենց ինտիմ կյանքը «տարածում» (0)
[25.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դիլիջանում 10-ամյա աղջնակը հիշել է 5 տարի առաջ իրեն բռնաբարած տղաներին (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Голая Оксана (Папины дочки) Мария Сёмкина (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նոր սերիալ՝ «Պատգամավորի աղջիկը»: (Գլխավոր դերում Սոֆի Մխեյան) (1)
[19.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Առաջարկում ենք մոդելի աշխատանք (0)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նյույորքցի միլիոնատերը 1.5 միլիոն դոլար է կտակել իր վարորդին և դռնապանին (1)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ո՞ւմ հետ Rippi-ն կանցկացնի իր ծննդյան օրը (0)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մեքսիկայում նոր գրիպը 2012թ-ին արդեն 80 մարդու կյանք է խլել (2)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ս. Միքայելյան. «Հրազդանը պիտի դարձնեմ ժողովրդավարության կենտրոն» (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քվեարկություն (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Платье соскользнуло с груди Ксении Собчак (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնոն և քաղաքականությունը (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Online ծննդաբերություն առանց մեկնաբանությունների (տեսանյութ) (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեռական նախընտրության խանգարումներ (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սադոմազոխիզմ (1)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քիմ Քարդաշյանը հայ տղամարդ է ուզում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Բոլոր ժամանակների սեքսուալ կանայք (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Հոդված սեքսի մասին (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Կանանց մոտ սեքսը ոչ թե ոտքերի արանքում է, այլ գլխում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսի ժամանակ տղամարդկանց համար կարևոր է կնոջ միմիկան, արտաբերած ձայները և շարժումները (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Տղամարդուն գրգռելու համար պատրաստեք դդմի կարկանդակ (0)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Երգչուհի Աննա Խաչատրյանն աղանդավո՞ր է... (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դարձել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները (2)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ցյուրիխում սեռական հարաբերությունների համար ավտոմեքենաների կայանատեղի է բացվել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը (0)
NEWS
ՏԵԳԵՐ
BRAND NEWS Боевики մոդելի աշխատանք Приключенческие триллеры фэнтези Мультфильмы Голые женщины слали свои фото со вс Секс училище се оказа мираж Звезда Папиных дочек показала какая она взрослая. ФОТО какой напиток толкает женщин на сек Ученые выяснили Звёздные красотки которые любят раздеваться Очень красивые девушки Названы пять самых красивых женщин Ինչու են աղջիկները դառնում լեսբուհի TOP 5 ՍԵՔՍԻ տեսակները որոնց մասին կ TOP 10 ամենաէրոտիկ կանացի երևույթնե Իդեալական սեքսի գաղտնիքներից Տղամարդը սպանել է կանանց և ինքնասպա ЕЩЕ ОДНА ЗВЕЗДА ПАПИНЫХ ДОЧЕК РАЗДЕЛАСЬ ДЛЯ ЖУРНАЛА 5 փորձված եղանակ կանանց գայթակղելու Բոլոր տղամարդիկ խելքահան եղան Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը աշ Ցյուրիխում սեռական հարաբերություննե Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դա աղանդավոր Աննա Աննա Խաչատրյան Երգչուհի Խաչատրյան գրգռել դդմի կարկանդակ կանայք արտաբերած ձայներ խելքահան անել միմիկա շարժումները Սեքսի ժամանակ կանայք սեքս չեն սիրում սեքս գլխում Հոդված սեքսի մասին Men's Health Անջելինա Ջոլի Բրեդ Փիթ Բրիտնի Սփիրս Մադոննա Մերլին Մոնրո Պամելլա Անդերսոն Ջեյն Ֆոնդա Ջենիֆեր Էնիտսոն Քիմ Քարդաշյան Սադոմազոխիզմ Սեռական Online ծննդաբերություն Պոռնոն քաղաքականությունը груд Ксении Собчак 500.000 iPad iPhone Քվեարկել 10+10 Bravo Rippi ծննդյան օր 1.5 միլիոն դոլար Wind-up Records Ալան Մելտցեր Պատգամավորի աղջիկը Սոֆի Մխեյան голая Мария Сёмкина Папины дочки դատաբժշկական Դիլիջանում ինտիմ coca cola Պոռնկության պոռնոդերասանուհիներ Լիլու սեքս
Օրացույց
«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գործընկերներ

E-VGB GROUP(R)

code button

Արխիվ
Այցեր Երկրներից
free counters