Главная » 2012 » Апрель » 22 » Մահացել է օրական 9 լիտր Coca Cola խմելու պատճառով
15:02
Մահացել է օրական 9 լիտր Coca Cola խմելու պատճառով
Հարիսի մահվան գործով դատավարության ընթացքում նրա զուգընկեր Քրիստոֆեր Հադգինսոնն ասել է. «Նատաշայի մահվան պատճառը Coca Cola-ի չափից ավել օգտագործումն էր: Մոտ մեկ տարի շարունակ նա իր օրը սկսում էր Cola-ով և դրանով էլ ավարտում այն: Գազավորված ըմպելիքը չօգտագործելու դեպքում նա դառնում էր դյուրագրգիռ և անտրամադիր»:
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ կնոջ լյարդն ամբողջովին քայքայված է եղել: Սակայն, ըստ փորձագետի վերջնական եզրահանգման, Հարիսի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել, ինչն էլ իր հերթին առաջացել է Coca Cola-ի չարաշահումից:
Հադինգսոնը մեղադրել է Coca Cola ընկերությանը իր ընկերուհու մահվան մեջ, սակայն ընկերության տնօրենը անհիմն է համարել այդ մեղադրանքները: