Пятница, 29.03.2024, 17:36 Բարի գալուստ Հյուր

Գլխավոր | Գրանցվել | Մուտք | RSS

Գովազդ

Главная » 2011 » Май » 21 » Թմրամոլներին «բուժելու» միակ միջոցը դարձել է ազատազրկումը
17:08
Թմրամոլներին «բուժելու» միակ միջոցը դարձել է ազատազրկումը

Երանուհի Սողոյան

«Բենզինիստներ» անունն ստացած թմրամոլներին վերաբերող դատական գործերի առատությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վկայում է արատավոր երեւույթի տարածվածությունը հատկապես Գյումրի քաղաքում:

Վառելանյութի միջազգային շուկայում կթանկանա բենզինը, դրանով պայմանավորված կբարձրանա նրա գինը Հայաստանում` թմրամոլներին այնքան էլ չի անհանգստացնում: Լավատեղյակների պնդմամբ` բենզինից եւ դեղահաբերի խառնուրդից ստացվող մահաբեր այս թույնի պատրաստումը մեծ գումար չի կազմում`1000-1200 դրամ, ամենահամեստ հաշվարկներով:

Գյումրեցի Հովհաննես Չոպուրյանը բենզինի եւ հոգեմետ նյութերի խառնուրդից ստացված թմրամիջոցի օգտագործման մեղադրանքով արդեն երկրորդ անգամ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Առաջին անգամ թմրանյութի օգտագործման մեղադրանքով կալանավորվել է 2010 թ. եւ օգոստոսի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ 266 հոդվածի 4-րդ մասով դատապարտվել կալանքի մեկ ամիս ժամկետով: Երկրորդ անգամ նույն մեղադրանքով Հ. Չոպուրյանը կալանավորվել է 2011 թ. մարտի 4-ին:

2011 թ. մայիսի 10-ին դատավոր էդվարդ Մանուկյանի նախագահությամբ, քննվեց Հովհաննես Չոփուրյանին վերաբերյալ քրեական գործը, որին մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասով եւ 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալին իր իրավունքները բացատրելիս դատավոր Էդիկ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու է Հ. Չոփուրյանը հրաժարվել փաստաբանի ծառայությունից: «Գումարային խնդիրներ ունեի»,- եղավ պատասխանը: Դատավորը բացատրեց, որ մեղադրյալի ցանկության դեպքում իրենք կարող են հանրային պաշտպան հրավիրել, որի համար Հ. Չոփուրյանը չի վճարելու: Դատավորը բացատրեց նաեւ արագացված դատաքննության կարգը: Մեղադրյալը հրաժարվեց թե’ դատաքննության արագացված կարգից, թե’ հանրային պաշտպանի ծառայությունից ասելով, թե ինքն իրեն կպաշտպանի, թեպետ համոզված է, որ սխալմունք է եղել: «Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»,- հարցրեց դատավորը: «Դե, որ ստեղ եմ, ուրեմն մեղավոր եմ»,- պատասխանեց Չոպուրյանը: «Դատարանի դահլիճ մուտք գործել, դեռ չի նշանակում մեղավոր լինել,- նկատեց դատավորը,-գործի քննությունը ցույց կտա ամեն ինչ»:

Դատական նիստում մեղադրյալ Հ. Չոպուրյանը պատմեց, որ ներարկման ճանապարհով բենզինից եւ հոգեմետ նյութերից պատրաստվող թմրանյութի օգտագործման այնքան էլ մեծ կենսագրություն չունի` ընդամենը մեկ տարի է ինչ գործածում է եւ այն էլ ոչ հաճախ: Պատճառը հարազատների` հոր, կնոջ, եղբոր մահերն են եղել: Թմրանյութի պատրաստման եւ օգտագործման ձեւը սովորեցրել է մեկը, ով մահացել է հենց նույն թմրանյութի օգտագործման պատճառով: Բենզինից, սոդայից, «Սեդալգին-նեո» կոչվող դեղամիջոցի մի քանի հաբից, լուցկու գլխիկի ծծումբից ստացված խառնուրդը քամում են, չորացնում, օգտագործելուց առաջ կրկին վերածում հեղուկի եւ ներարկում, դատարանի դահլիճում տված ցուցմունքում բացատրեց մեղադրյալ Չոպուրյանը:

«Էն ժամանակ, որ բռնվա ու մեկ ամիս տվեցին, ես արդեն որոշել էի, որ բդի թարգեմ: Աշուն էր, ազատվա եկա ու էլ չեմ օգտագործել: Կմտածեի, որ գարունը բացվի էրթամ դուրս, խոպան: Տղես նշանված է, աղջիկ ունիմ նշանելու: Կմտածեի դուրս գամ, էրթամ փող աշխատիմ, էն էլ բռնվա: Բայց հավատացեք, որ չեմ օգտագործե, էն հին շշերը գուզեի թափեի, որ մեջը բենզին կար, էդ շշերն են միլիցիայի աշխատողները վերցրել, ըդուր համար են ընձի բռնել»,- բացատրեց Հովհաննես Չոպուրյանը:

Քանի որ մեղադրյալն հրաժարվել էր դատաքննության արագացված կարգ կիրառելուց, իսկ գործով վկա Ա. Մխիթարյանը չէր ներկայացել դատաքննության, ապա կողմերի համաձայնությամբ հրապարակվեց վերջինիս նախաքննական մարմիններին տրված ցուցմունքը: Մարտի 4-ին վկան գտնվել է մեղադրյալի հայրական տանը, գնացել էր պարտք տված գումարը վերցնելու եւ ներկա է գտնվել ոստիկանների կողմից կատարված խուզարկությանը: Հայտնաբերված թմրամիջոցի մնացորդները եւ դրա պատրաստման համար նախատեսված պարագաները, որոնք ոստիկանությունը առգրավել է` պատկանել են Հ. Չոպուրյանին: Վերջինս հաստատել է դա: Վկան իր ցուցմունքում գրել էր, որ առգրավված պարագաները դրված են եղել թախտի վրա: Դատարանում մեղադրյալը եւս հաստատեց այդ փաստը, թեպետ մինչ այդ պնդում էր, որ ոստիկաններն իրեն բռնել են շշի միջից բենզինը թափելու համար:

Բացի հայրական տնից, ոստիկանները խուզարկություն են իրականացրել նաեւ Չոպուրյանին պատկանող բնակարանում, որտեղ բնակվում են տղան կնոջ եւ թոռնիկի հետ: Այնտեղից հայտնաբերվել են ներարկիչներ, պոլիմերային շշեր, գունափոխված ձագար, բամբակի տուփի մեջ դրված սոդայի տուփ, որի մեջ առկա է եղել սպիտակ գույնի փոշի: Հ. Չոպուրյանը հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն: Ինքը դա պատրաստել է դեռեւս հունվար ամսին «Կաֆֆետին» դեղատեսակի եւ այլ նյութերի խառնուրդից ներարկման միջոցով գործածելու նպատակով:

Դատարանում մեղադրյալը մի քանի անգամ հայտարարեց, որ 2011 թ. 2 անգամ է գործածել թմրամիջոցը եւ ցանկացել է ընդհանրապես հրաժարվել հետագա ներարկումներից, իսկ ոստիկանների կողմից առգրավված 0,069 գրամ «Կոդեին» տեսակի թմրամիջոցը ուզեցել է ընդամենը դեն նետել: Գործով ձեռք բերված ապացույցներով դատարանը հաստատված համարեց Հ. Չոպուրյանի մեղքը: Պատիժը նշանակելիս դատարանը հաշվի առավ կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, որպես մեղմացնող հանգամանք համարվեց մեղադրյալի անկեղծ զղջումը: Դատարանը Հ. Չոպուրյանին հանցավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասով եւ 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրող Ա. Գրիգորյանի միջնորդությունը դատապարտել Հ. Չոպուրյանին 1 տարի 6 ամիս ժամանակով բռնագանձելով տուգանք 40 հազար դրամի չափով, դատարանը բավարարեց մասնակիորեն: Հ. Չոպուրյանը դատապարտվեց 1 տարի ժամկետով` հօգուտ պետբյուջեի տուգանքի չափը սահմանվեց 30 հազար դրամ:

Մեղադրող Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս պահին Չոպուրյանի եղբոր` Ս. Չոպուրյանի նկատմամբ դատախազությունում նույն մեղադրանքով նյութեր են նախապատրաստվում եւ որ նշված թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերը, ցավոք, պակասելու փոխարեն գնալով շատանում են: 2011 թ. ապրիլի 5-ին եւ ապրիլի 19-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բենզինից եւ այլ նյութերից պատրաստված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով արագացված դատական կարգով քննվել է եւս 2 գործ:

«Եթե ազատազրկումն այդքան արդյունավետ միջոց լիներ, կրկնահանցագործներ չէին լինի»

Ապրիլի 5-ին Շիարկի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ քննվել է Գյումրու բնակիչ, նախկինում չդատված Ս. Քարաջյանը կատարել էր թմրամիջոցի ապօրինի շրջանառություն, առանց դրանք իրացնելու նպատակի, ինչպես նաեւ ձեռք էր բերել եւ պահել «քլորաջրածնական թթու» տեսակի պրեկուրսորª թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատրաստելու նպատակով: 13.01.2011 թ. ապօրինի, առանց իրացնելու նպատակի, անձամբ գործածելու նպատակով, տնայնագործական եղանակով շրջանառությունը չսահմանափակված դեղատեսակից եւ այլ նյութերի խառնուրդներից իր ավտոտնակում պատրաստել էր զգալի չափիª 0.103 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել եւ առգրավվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քր. օր-ի 266 հոդվածի 4-րդ մասով եւ 268 հոդվածի 1-ին մասով: Դատարանը վերջնական պատիժ նշանակել էր կալանք մեկ ամիս ժամկետով եւ տուգանքով, սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկիª 30.000 դրամի չափով:

Ապրիլի 19-ին դատավոր Շիրակ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության մասնակիցներից Գյումրու բնակիչ 1967 թ-ի ծնված Ս. Եղոյանը 4-րդ անգամ էր ենթարկվում պատասխանատվության եւ հանդիսանում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր, իսկ 1973 թ. ծնված Ա. Մկրտչյանը նախկինում դատապարտված չի եղել:

Վերջիններս անձամբ գործածելու նպատակով 2010 թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 18-ի սահմաններում ձեռք են բերել շրջանառությունն արգելված «Սեդալգին-նեո» դեղատեսակի հաբեր, բենզին, այլ նյութեր եւ Ս. Եղոյանի բնակարանում տնայնագործական եղանակով պատրաստել են «Կոդեին» տեսակի թմրամիջոց, «Ֆենոբարբիտալ» տեսակի հոգեմետ նյութ, դրա մի մասը երկուսով ներարկման միջոցով գործածել են, իսկ մնացած մասը` խոշոր չափի` 0.272 գրամ քաշով «Կոդեին» տեսակի թմրամիջոցը, զգալի չափի` 0.149 գրամ քաշով «Ֆենոբարբիտալ» տեսակի հոգեմետ նյութը նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է: Առաջադրված մեղադրանքում ինչպես Ս. Եղոյանը, այնպես էլ Ա. Մկրտչյանը իրենց լիովին մեղավոր են ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Դատանարկոլոգիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Ս. Եղոյանը տառապում է ափիոնային թմրամոլություն ախտորոշմամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի: Մինչեւ դատաքննությունն սկսվելը, ամբաստանյալներ Ս. Եղոյանը եւ Ա. Մկրտչյանը հայտնել են, որ առաջադրված մեղադրանքի էությունն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ եւ միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանը ապրիլի 19-ին կայացած դատավճռով Ս. Եղոյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 9 ամիս ժամկետով: Վերջինիս նկատմամբ  նշանակվել էր հարկադիր բուժում թմրամոլությունից, որը պետք է կիրառվեր ըստ ազատազրկումը կրելու վայրի: Ա. Մկրտչյան եւս մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 9 ամիս ժամկետով:

Փաստաբան Աշոտ Հովսեփյանն, ով անցած տարի բազմաթիվ նմանատիպ գործերի է մասնակցել, ցավում է, որ թմրամոլներին բուժելու միակ միջոցը դարձել է ազատազրկումը: «Եթե ազատազրկումն այդքան արդյունավետ միջոց լիներ, ապա կրկնահանցագործներ չէին լինի,- եզրակացնում է Աշոտ Հովսեփյանը: Իսկ դա նշանակում է, որ մեր երկրում թմրամոլները լիարժեք բուժում չեն անցնում»:

Հիմք` www,hetq.am
Категория: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 785 | Добавил: VahagnARM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել
Բաժանորդագրվել
Սեղմեք բաժանորդագրվելու համար
Մուտք
Հարգելի այցելու Դուք մուտք եք գործել որպես չգրանցված օգտագործող: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ԳՐԱՆՑՎԵԼ կամ մուտք գործել կայք Ձեր անունով:

E-VGB NEWS

Կատ. բաժին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [55]
WORLD NEWS
[31.12.2011]
Հիմա էլ Անի Երանյան.../լրացված/ (6)
[09.10.2011]
Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը (1)
[09.10.2011]
Անժելա Սարգսյանը "փակում" է թեման՝ "Կռվախնձորում" (1)
[06.02.2011]
Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսն ամեն ինչի սկզբնաղբյուրն է, կյանքի իմաստն ու շարունակությունը. Լիլու (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դանիական պոռնոդերասանուհիները ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": (Photo) (Video) (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնկության ապագան (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մահացել է օրական 9 լիտր Coca Cola խմելու պատճառով (0)
[26.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ինչու են տղամարդիկ իրենց ինտիմ կյանքը «տարածում» (0)
[25.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դիլիջանում 10-ամյա աղջնակը հիշել է 5 տարի առաջ իրեն բռնաբարած տղաներին (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Голая Оксана (Папины дочки) Мария Сёмкина (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նոր սերիալ՝ «Պատգամավորի աղջիկը»: (Գլխավոր դերում Սոֆի Մխեյան) (1)
[19.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Առաջարկում ենք մոդելի աշխատանք (0)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նյույորքցի միլիոնատերը 1.5 միլիոն դոլար է կտակել իր վարորդին և դռնապանին (1)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ո՞ւմ հետ Rippi-ն կանցկացնի իր ծննդյան օրը (0)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մեքսիկայում նոր գրիպը 2012թ-ին արդեն 80 մարդու կյանք է խլել (2)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ս. Միքայելյան. «Հրազդանը պիտի դարձնեմ ժողովրդավարության կենտրոն» (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քվեարկություն (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Платье соскользнуло с груди Ксении Собчак (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնոն և քաղաքականությունը (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Online ծննդաբերություն առանց մեկնաբանությունների (տեսանյութ) (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեռական նախընտրության խանգարումներ (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սադոմազոխիզմ (1)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քիմ Քարդաշյանը հայ տղամարդ է ուզում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Բոլոր ժամանակների սեքսուալ կանայք (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Հոդված սեքսի մասին (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Կանանց մոտ սեքսը ոչ թե ոտքերի արանքում է, այլ գլխում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսի ժամանակ տղամարդկանց համար կարևոր է կնոջ միմիկան, արտաբերած ձայները և շարժումները (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Տղամարդուն գրգռելու համար պատրաստեք դդմի կարկանդակ (0)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Երգչուհի Աննա Խաչատրյանն աղանդավո՞ր է... (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դարձել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները (2)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ցյուրիխում սեռական հարաբերությունների համար ավտոմեքենաների կայանատեղի է բացվել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը (0)
NEWS
ՏԵԳԵՐ
BRAND NEWS Боевики մոդելի աշխատանք Приключенческие триллеры фэнтези Мультфильмы Голые женщины слали свои фото со вс Секс училище се оказа мираж Звезда Папиных дочек показала какая она взрослая. ФОТО какой напиток толкает женщин на сек Ученые выяснили Звёздные красотки которые любят раздеваться Очень красивые девушки Названы пять самых красивых женщин Ինչու են աղջիկները դառնում լեսբուհի TOP 5 ՍԵՔՍԻ տեսակները որոնց մասին կ TOP 10 ամենաէրոտիկ կանացի երևույթնե Իդեալական սեքսի գաղտնիքներից Տղամարդը սպանել է կանանց և ինքնասպա ЕЩЕ ОДНА ЗВЕЗДА ПАПИНЫХ ДОЧЕК РАЗДЕЛАСЬ ДЛЯ ЖУРНАЛА 5 փորձված եղանակ կանանց գայթակղելու Բոլոր տղամարդիկ խելքահան եղան Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը աշ Ցյուրիխում սեռական հարաբերություննե Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դա աղանդավոր Աննա Աննա Խաչատրյան Երգչուհի Խաչատրյան գրգռել դդմի կարկանդակ կանայք արտաբերած ձայներ խելքահան անել միմիկա շարժումները Սեքսի ժամանակ կանայք սեքս չեն սիրում սեքս գլխում Հոդված սեքսի մասին Men's Health Անջելինա Ջոլի Բրեդ Փիթ Բրիտնի Սփիրս Մադոննա Մերլին Մոնրո Պամելլա Անդերսոն Ջեյն Ֆոնդա Ջենիֆեր Էնիտսոն Քիմ Քարդաշյան Սադոմազոխիզմ Սեռական Online ծննդաբերություն Պոռնոն քաղաքականությունը груд Ксении Собчак 500.000 iPad iPhone Քվեարկել 10+10 Bravo Rippi ծննդյան օր 1.5 միլիոն դոլար Wind-up Records Ալան Մելտցեր Պատգամավորի աղջիկը Սոֆի Մխեյան голая Мария Сёмкина Папины дочки դատաբժշկական Դիլիջանում ինտիմ coca cola Պոռնկության պոռնոդերասանուհիներ Լիլու սեքս
Օրացույց
«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գործընկերներ

E-VGB GROUP(R)

code button

Արխիվ
Այցեր Երկրներից
free counters