«Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին լուրերը վերջին տարիներին Ախթալայում, Ալավերդիում եւ Երևանում երբեք չեն դադարել: Այդ լուրերին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում և Ազգային անվտագության ծառայության Ալավերդու բաժանմունքում: Ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը ցածրաձայն մեղադրել են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու մեջ: Հունվարի 28-ին ոստիկանության «Հետքի» աղբյուրներից մեկը հայտնեց, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք, հունվարի 22-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, զանգահարել է Սերոբ Տեր-Պողոսյանին և պահանջել 30 հազար ԱՄՆ դոլար, այլապես սպառնացել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը հաստատող` իր ձեռքի տակ եղած տեսագրությունը կհանձնի իրավապահներին: ... Читать дальше »