Ռուսները որոշել են պաշտպանել իրենց առողջությունը: Խոսքը վերաբերում է ֆրանսիական տխրահռչակ իմպլանտներին:
Սակայն, զարմանալին այն է, որ եթե ամբողջ աշխարհում տուժածները դատական գործընթացների ժամանակ պահանջում են իրենց փոխհատուցել անորակ ապրանքի, այս դեպքում տեխնիկական իմպլանտի դիմաց, ապա ռուս աղջիկները, ինչպես գրում է լրատվամիջոցներից մեկը, մեծ մասամբ գաղտնի են գնում նման կլինիկաներ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում մի կին մահացել էր այդ սիլիկոնի պատճառով առաջացած չարորակ ուռուցքից, իսկ չորսի մոտ նույնանման քաղցկեղ էին հայտնաբերել: