Հաճախ տղամարդիկ գործի են դնում իրենց <<գաղտնի>> մեթոդները` որպեսզի գայթակղեն կանանց: 1.<<Ես շատ եմ սիրում երեխաներին>> Կանանց մոտ ավելի շատ հարգանք ու վստահություն են ներշնչում այն տղամարդիկ, ովքեր հանդիսանում են ապագա հոր համար լավագույն թեկնածուները:Դրա համար հաճախ տղամարդիկ իրենց խոսքում մտածված պատմում են այս կամ այն դեպքի մասին,երբ իրենք գրկել կամ խաղացել են փոքրիկ երեխայի հետ:Այսինքն տղամարդը ամեն կերպ հասկացնում է կնոջը որ ինքը երեխաներ շատ է սիրում: 2.<<Ես այնքան դժբախտ եմ !>> Հոգեբանների պնդմամբ կա կանանց մի կատեգորիա, որոնց բառից բուն իմաստով ձգում են տխուր տղամարդիկ:Այդպիսի կանայք անընդհատ անհրաժեշտություն են զգում մխիթարել և հույս տալ որևէ մեկին:Այդպիսի կանանց գայթակղելու համար կարելի է պատմել որևէ ռոմանտիկ և տխուր պատմություն Ձեր կյանքից: 3.<<Սիրում եմ քեզ կյանքիցս շատ !>> Տղամարդիկ գիտեն, թէ ինչպիսի ազդեցություն կարող է գործել <<սիրել>> բառը կնոջ վրա և հաջողությամբ օգտագործում են յաս բառը նրանց հետ զրուցելիս: 4. <<Ամաչկոտությունը>> Կնոջը գայթակղելու լավագույն հնարքներից համարվում է <<ամաչկոտ ձևանալը>>:Հատկապես դիտելով Հայաստանյան իրականությունը, երբ տղամարդիկ բավականին անհարգալից ու <<անամոթ>> ձևով են իրենց պահում կանանց հանդեպ, այս մեթոդը մեզ մոտ հիանալի է գործում: 5.<<ՆԼԾ - Նեյրոլինգվիստիկ Ծրագրավորում>> Այս մեթոդը շատ բարդ է կիրառել, սակայն փորձառու սրտակերները այն հաջողությամբ կիրառում են:Մեթոդի էությունը հետևյալն է` Այնպես եք անում, որպեսզի կինը <<ընկնի հիշողությունների գիրկը>> և սկսի հիշել իր կյանքից որևէ հետաքրքիր և պոզիտիվ դեպք: ( ավելի լավ կլինի որևէ ռոմանտիկ դեպք):Ուշադիր հետևելով կնոջ աչքերին և շարժուձևին, դուք պետք է զգաք նրա շնչառությունը:Երբ զգաք, որ կինը բավականին ծանր է շնչում և գտնվում է <<հիշողությունների կիզակետում>>, հարկավոր է սեղմել կնոջ ձեռքը` շատ թույլ, բայց այնպես որպեսզի նա զգա: Այսպես դուք կնոջ ձեռքին կառաջացնեք մի կետ, որին ամեն անգամ դիպչելուց նա ենթագիտակցորեն կունենա այն նույն զգացողությունները, որը զգացել էր եբ դուք սեղմեցիք նրա ձեռքը: Այս մեթոդի շնորհիվ դուք ցանկացած պահի կնոջ մոտ կարող եք արթնացնել Ձեր ուզած հոգեվիճակը:
|