Главная » 2012»Июнь»19 » Դանիական պոռնոդերասանուհիները ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": (Photo) (Video)
20:52
Դանիական պոռնոդերասանուհիները ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": (Photo) (Video)
Դանիական պոռնոդերասանուհիները ֆուտբոլային մրցամարտում ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": Բեռլինում, Գերմանիայի եւ Դանիայի հայտնի պոռնոդերասանուհիների մասնակցությամբ ֆուտբոլային խաղ է անցկացվել:
Եվրո-2012 երկու ազգային հավաքականների խաղից առաջ սեքս-ինդուստրիայի աշխատակցուհիները նույնպես որոշեցին խաղալ միմյանց դեմ: Հանդիպման արդյունքում դանիացիները 13:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին Գերմանիայի "հավաքականին":
Գերմանիայի պոռնոդերասանուհիները պարբերաբար անցկացնում են նման շոուներ, դրանք անվանելով Sexy Soccer: Այս անգամ գերմանացիների պոռնո եւ մարմնավաճառության աստղերի հավաքականի "մարզիչը" հայտնի պոռնոդերասանուհի Վիվիան Շմիթն էր, հայտնում է News.de -ն:
Sexy Soccer խաղերի, ինչպես ընդունված է անվանել նման հանդիպումները, հատկանիշերից է նեղ մարզահագուստը եւ մերկ մարմնի վրա ազգային սիմվոլիկաների պատկերներով դաջվածքներն ու նկարները: Այդպիսով նրանք գովազդում են ոչ միայն ֆուտբոլը այլեւ իրենց, գրում է լրատվամիջոցը: