Главная » 2012»Февраль»25 » Դիլիջանում 10-ամյա աղջնակը հիշել է 5 տարի առաջ իրեն բռնաբարած տղաներին
21:04
Դիլիջանում 10-ամյա աղջնակը հիշել է 5 տարի առաջ իրեն բռնաբարած տղաներին
Դիլիջան քաղաքի Կաղնու Խաչ թաղամասի մի թոշակառու դիմելով ՀՀ ոստիկանության Դիլիջանի ոստիկանություն հայտնել է, որ իր 10-ամյա թոռնուհուն դիլիջանցի անչափահաս մի քանի տղաներ բռնաբարել են: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Ալիխանյանը, հավելելով, որ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:
Ներկա պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Գնալով կատարվածի հետքերով, NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել կատարվածի վերաբերյալ: Պարզվում է երեխան Դիլիջանի գիշերօթիկ դպրոցի սան է, իսկ այդ դեպքը տեղի է ունեցել 5 տարի առաջ, երբ այդ երեխան դեռ իրենց տանն է ապրել:
Վերջերս, երբ ծնողները ստորագրությամբ երեխաներին գիշերօթիկ դպրոցից տարել են տուն, ճանապարհին երեխան տեսնելով մի քանի տղաների, սկսել է փայտերով, քարերով խփել նրանց: Երեխայի տատը տեսնելով, որ 10-ամյա թոռնուհին ագրեսիվ պահվածք է դրսեւորում հարցրել է, թե որն է ագրեսիայի պատճառը, որից հետո թոռնուհին խոստովանել է, թե իրեն այդ երիտասարդները 5 տարի առաջ բռնաբարել են: Դրանից հետո նոր միայն տատը դիմել է ոստիկանություն:
Այս պատմությունն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նույնիսկ ոստիկանությանն է զարմացրել: Երբ երեխային տարել են Դիլիջան փորձաքննության, այնտեղից ասել են, որ 5 տարվա վաղեմության փորձաքննություն չեն կարող անցկացնել, որից հետո փորձաքննության համար երեխային ուղարկել են Երեւան եւ միայն փորձաքննության ավարտից հետո պարզ կդառնա եղելության իսկությունը: