Կանայք սեքս չեն սիրում: Նման պնդում է հրապարակվել ռուսաստանյան մեծ հետաքրքրություն վայելող prostitutka_ket բլոգում, որի հեղինակը կին է, գրոմ է eq.ru-ն:
Ըստ prostitutka_ket-ի, կանայք հաճախ դա չեն խոստովանում, քանի որ ժամանակակից հասարակության կողմից սեքս չսիրող կանայք, մեղմ ասած, չեն խրախուսվում: Սակայն իրականում սեքսը կանանց կյանքում գտնվում է ոչ առաջին և ոչ էլ երրորդ տեղում, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ավելի մեծ հաճույք է ստանում խանութներով շրջելուց: Բանն այն է, որ սեքսը հաճույք է պատճառում կնnջը միայն այն զուգընկերոջ հետ, որի հետ սերտ հուզական մտերմություն է հաստատվել:
Չնայած դրան, կանանցից շատերը համաձայնվում են սեքսի արդեն երրորդ ժամադրությանը, քանի որ գիտակցում են, որ սեքս չստացած տղամարդը կարող է գնալ այլ` ավելի հեշտ համոզվող կնոջ մոտ:
Հեղինակի կարծիքով, սեքսի հանդեպ կանանց անտարբերության մեջ կարելի է համոզվել անգամ թերթի կրպակ ուսումնասիրելով: Եթե տղամարդկանց համար նախատեսվող ամսագրերում անպայման մերկ կանանց են պատկերում, ապա կանանց ամսագրերում դժվար է գտնել գեղեցիկ, առնական տղամարդկանց: Փոխարենը` շատ կան թոփ-մոդելներ, որոնք կանանց դրդում են շոփինգի: Կանանց մոտ սեքսը ոչ թե ոտքերի արանքում է, այլ գլխում, համոզված է prostitutka_ket բլոգի հեզինակը:
|