«Սեռական հարաբերություններ հանուն գոյատևման», այսպես է կոչվում կենսաբան Օլիվիա Ջադսոնի գիրքը: Նրա հիմքում մի շատ հետաքրքրաշարժ տեսություն է ընկած, համաձայն որի` բնական ընտրության շարժիչ ուժը եղել է սեռական ընտրությունը: Այսինքն` գոյատևել են ամենագեղեցիկներն ու ամենասեքսուալները:
Իսկ ամուսնական հավատարմության մասին պատմությունները հերթական առասպելներ են: Մենամուսնությունը բնության կողմից ընդհանրապես նախատեսված չէ: