Հունվարի 11-ին, ժամը 10.45-ին, «Այրում» կայարանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 9-ից մինչև հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալա» կայարանում կանգնած մի վագոնից մետաղի ջարդոն են գողացել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը խոստովանել է, որ հունվարի 11-ի գիշերը հիշյալ բեռնատար վագոնից գողացել է մոտ 800 կգ մետաղի ջարդոն: Գողոնը հայտնաբերվել է «Ախթալա» կայարանի կառամատույցին կից կիսակառույց շինությունում և առգրավվել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:
|
Ճապոնացի, ռուս և ամերիկացի գիտնականների խումբը հուսով է, որ կկարողանա կլոնավորել մամոնտի` 12 հազար տարի առաջ ավարտված սառցե դարաշրջանի խորհրդանիշին: Ըստ ճապոնական Yomiuri Shimbun օրաթերթի` հետազոտողները հույս ունեն մամոնտի ձագ ստանալ 6 տարվա ընթացքում: Գիտնականներն ասում են, որ իրենք մամոնտի բրածոյից կվերցնեն ԴՆԹ, որը պահպանվում է Ռուսաստանի լաբորատորիաներից մեկում, և այն կտեղադրեն աֆրիկյան փղի ձվաբջիջների մեջ: Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով կարող են մամոնտի սաղմ ստանալ: «Եթե հնարավոր լինի ստեղծել կլոնավորված սաղմ, մինչև այն արգանդի մեջ փոխպատվաստելը մենք պետք է քննարկենք, թե ինչպես բուծել մամոնտին, և արդյոք արժե այն ցուցադրել հասարակությանը: Երբ մամոնտը ծնվի, մենք կուսումնասիրենք դրա էկոլոգիան ու գեները, որպեսզի հասկանանք, թե ինչու անհետացան այս կենդանիները»,- ճապոնական Yomiuri Shimbun օրաթերթին ասել է գիտնականների խմբի ղեկավար, Տոկիոյի համալսարանի` թոշակի անցած վաստակավոր գիտնական Ակիրա Իրիտանին:
|
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր Տ.Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Տ.Քալանթարյանը, 2010թ. նոյեմբերի 7-ին` ժամը 13:50-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել երթևեկելի մասից դուրս գտնվող 4 անձի: Մասնավորապես, Տ. Քալանթարյանը «Վազ 21093» մակնիշի 68 ՍՍ 104 պետհամարանիշի ավտոմեքենան Երևանի Պռոշյան փողոցով վարել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող մոտ 90 կմ/ժ արագությամբ և իրականացրել իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է` փորձել է վազանց կատարել հոծ գծի հարևանությամբ գտնվող միևնույն շարքով` իր առջևով, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ շարժվող «Ջիպ» թափքով ավտոմեքենային, մտել է երթևեկելի գոտու մյուս շարք և վրաերթի ենթարկել երթևեկելի մասից դուրս գտնվող հետիոտներ Ծ.Մարգարյանին, Ս.Շահբազյանին, Գ.Ավանեսովային և Լ.Ջավախյանին: Վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջին երկուսը, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարյանի և Սեդա Շահբազյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է համապատասխանաբար ծանր և միջին ծանրության վնասներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
|
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձանագրվել է շուրջ 1000 կրակոց: Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են «АК-74» տիպի ինքնաձիգեր և «СВД» դիպուկահար հրացաններ: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ ապահովել լիարժեք պաշտպանություն: ՀԻՄՔ` www.hetq.am
|
На расширенном заседании Бюро Европарламента 25-26 января были приняты предложения руководителя армянской делегации в парламентской ассамблее "Евронест", главы фракции АРФ Дашнакцутюн Ваана Ованнисяна. Как сообщили ИА REGNUM в пресс-службе АРФД глава армянской делегации предложил создать две рабочие группы для продолжения вовлечения Белоруссии в "Евронест" (с этим предложением выступил и представитель Украины) и для реформирования организационной модели "Евронеста". К концу заседания Бюро члены делегации стран ЕС и сам руководитель делегации Европарламента в "Евронесте" Кристиан Вигенин настояли на том, что в существующей ситуации Белоруссия не получит приглашения на участие в "Евронесте". Это приглашение в ближайшие дни председатель Европарламента Ежи Бузек направит парламентам остальных пяти стран-участниц программы "Европейское партнерство", предлагая также сроки проведения учредительного собрания "Евронеста". При этом, руководитель армянской делегации заметил, что никакие изменения не могут игнорировать сделанные Арменией предложения, с согласия всех включенные в уставные документы "Евронеста", в противном случае позиция Армении также может измениться. Отметим, что парламентская ассамблея "Евронест" (Euronest) является парламентской составляющей программы "Восточное партнерство" Европейского Союза. "Евронест" состоит из 60 членов Европарламента и 60 членов парламентов Украины, Молдавии, Белоруссии, Армении, Грузии и Азербайджана. Подробности: http://www.regnum.ru/
|
|