Վելլինգթոնի մենեջմենթի դպրոցի գիտնականներ Յան Յոմենը և Միշել Մարսը զեկույց են հրապարակել մարմնավաճառության ապագայի մասին, որում ասվում է, որ 2050 թ. մարմնավաճառությունը միանգամայն նոր` բարձր տեխնոլոգիական բնույթ է կրելու:
Գիտնականները պնդում են, որ սեքս բիզնեսում կանանց փոխարինելու են մարդանման ռոբոտ-անդրոիդները: Robots, Men And Sex Tourism անվանումը կրող զեկույցում ռոբոտների համար նույնիսկ գիտական անվանում է հորինված` «հաճույքների անդրոիդային մեքենաներ»:
Ռոբոտները պատրաստված են լինելու հատուկ հակաբակտերիալ պլաստիկից, որպեսզի բացառվի վեներական հիվանդությունների տարածումը: Լրացուցիչ առավելություն է լինելու այն փաստը, որ տղամարդիկ, ովքեր օգտվելու են անդրոիդների ծառայություններից, «այլևս մեղքի զգացում չեն ունենալու», քանի որ խոսքը գնալու է մեքենաների, այլ ոչ թե կանանց շահագործման մասին: