Իտալական փոքրիկ Տրանտո քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում: Առաջիկայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդամենը երկու թեկնածու է գրանցվել, ընդ որում երկուսն էլ պոռնո աստղ են:
Ամանդա Ֆոքսն ու Լուանա Բորգիան անզիջում պայքար կմղեն միմյանց դեմ: Նշվում է, որ «երկուսն էլ գիտեն, թե ինչպես կարելի է գրավել իրենց ընտրողների ուշադրությունը»:
Մասնավորապես` կանայք իրենց ընտրազանգվածի հետ առաջիկա հանդիպման ժամանակ խոստացել են մերկապար ցուցադրել:
«Ես ուզում եմ, որպեսզի իմ ընտրողներն իսկապես տեսնեն ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ», -ասել է Ֆոքսը: