Քիմ եւ Քորթնի Քարդաշյաննները տեսանյութ են ձայնագրել, որտեղ քննարկել են մայրության, երկրորդ երեխան ունենալու, ինչպես նաեւ հետծննդյան շրջանում սեքսի թեմաները: Հիշեցնենք, որ 2009-ի դեկտեմբերին Քորթնին լույս աշխարհ էր բերել իր առաջնեկին` Մեյսոն Դեշ Դիսիքին:
Քորթինին քրոջ հետ զրույցում խոստովանել է, որ դեմ չէ երկրորդ երեխան ունենալ, բայց որոշակի զզվանք է զգում սեքսից: «Մեյսոնի հայտնվելուց հետո բժիշկը խորհուրդ տվեց ինձ երկու ամիս սեքսով չզբաղվել: Այդ ժամկետը լրանալուց հետո մենք Սքոթի հետ սիրով զբաղվեցինք, եւ պետք է խոստովանեմ, ես անհարմարություն էի զգում»,- անկեղծացել է Քոթնի Քարդաշյանը:
Նա հավելել է, որ փոքրիկին կրծքով կերակրելուց հետո իր կուրծքը կորցրել է նախկին պրկությունը:
Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, նա էլ խոստովանել է, որ չի շտապում մայր դառնալ: Փոքրիկ Մեյսոնի հետ շփվելուց հետո, Քիմը հայտարարել է, որ առնվազն առաջիկա մի քանի տարում այդ խնդրի շուրջ մտածել չի պատրաստվում:
Ընդ որում, Քիմը դեռ չի էլ ընտրել իր ապագա երեխայի հորը: Ռեջի Բուշի հետ հարաբերությունները խզելուց եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ կարճ ժամանակով սիրավեպից հետո, Քիմը, ինչպես ինքն է ասում, «վայելում է մենակությունը»:
Հիշեցնենք, որ հայազգի Քիմը վերջերս հայտարարել էր, որ հոգնել է հոլիվուդյան եւ այլ կարգի աստղերից եւ «նորմալ հայ տղա» է ուզում
|