Главная » 2012»Январь»21 » Տղամարդուն գրգռելու համար պատրաստեք դդմի կարկանդակ
19:32
Տղամարդուն գրգռելու համար պատրաստեք դդմի կարկանդակ
Ոչ ոքի մտքով հավանաբար չի անցել, որ արական սեռի ներկայացուցիչներին կարող է գրգռել սովորական դդմի կարկանդակը: Այս զարմանալի եզրակացությանն են եկել Չիկագոյի բժիշկները:
Մասնագետները որոշել են փորձ կատարել հոտերով և համերով, որպեսզի պարզեն, թե դրանցից որն է ավելի գրգռում տղամարդկանց: Այս նպատակով կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուժեղ սեռի վրա մեծ ազդեցություն են ունենում լավանդայի և դդմի բույրը: Դրանք խթանում են արյան ներհոսքը առնանդամ, ինչն էլ զգալի կերպով ուժեղացնում է սեքսուալ ցանկությունը:
Բժիշկների կարծիքով` դդմի կարկանդակ պատրաստելու ժամանակ կարելի է դնել նաև արևածաղիկներ, որոնք հարուստ են ցինկով, ինչը նույնպես ուժեղացնում է գրգռման գործընթացը, ինչպես նաև բարձրացնում է արական տեստոստերոն հորմոնի մակարդակը: