Որքա՞ն է իդեալական սեքսի տեւողությունը: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ իդեալական է համարվում 7-13 րոպե տեւողությամբ սեքսը: Հարցմանը մասնակվել են ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքացիները: Ընդ որում, տղամարդկանց մեծ մասը նախընտրում է երկար սեքս, մինչդեռ կանայք` հակառակը: Ուսումնասիրությունն անցկացվել է հերքելու համար այն առասպելը, թե իդեալական սեքսը 13 րոպեից ավել է ձգվում: Հետազոտող Էրիկ Կորտը նշում է, որ նման առասպելի պատճառն այն է, որ կանացի պատկերացումներում իդեալական տղամարդը կարող է սեքսով զբաղվել ողջ գիշեր: Ուստի հետազոտությունն օգնել է ստեղծել իդեալական սեքսի տեւողության ավելի իրատեսական մոդել: