ՀԱՐՑՈՒՄ
Որտեղից իմացաք մեր մասին
Ընդամենը պատասխաններ: 1708
ԴՈՒՐ ԵԿԱՎ ՁԵԶ ՄԵՐ ԿԱՅՔԻ ՆՈՐ ԴԻԶԱՅՆԸ
Ընդամենը պատասխաններ: 419
Вторник, 19.03.2024, 08:37 Բարի գալուստ Հյուր

Գլխավոր | Գրանցվել | Մուտք | RSS

Գովազդ

Հեղինակային իրավունքի մասին

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Գլուխ 2: Հեղինակային իրավունք

Հոդված 3. Հեղինակային իրավունքի օբյեկտները 

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից։

2. Նյութական կրիչի վրա չամրագրված բանավոր ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել հանրությանը հրապարակային կատարման կամ այլ ձևով։
3. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։

4. Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝ 
ա) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաև համակարգչային ծրագրերը. 
բ) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
գ) դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները.
դ) պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.
ե) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
զ) տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն և մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական և այլ ֆիլմերը).
է) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
ը) լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.
թ) քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները և դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.
ժ) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները. 
ժա) ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝
- այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները և գրականության, գիտության, արվեստի ստեղծագործությունների այլ վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,
- ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության և (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են. 
ժբ) ստեղծագործության մասերը (անվանումը, կերպարները և այլն), որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին և կարող են օգտագործվել ինքնուրույն. 
ժգ) տառատեսակները.
ժդ) սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխանող այլ ստեղծագործություններ։

Հոդված 4. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝
ա) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.
գ) պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները.
դ) պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ). 
ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.
զ) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։ 

2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում։ 

Հոդված 5. Ստեղծագործության հրապարակումը և լույսընծայումը

1. Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման), հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով։ 

2. Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված (հրատարակված), եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով։
Լույսընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը և ճարտարապետական ստեղծագործություն հանդիսացող շինության կառուցումը։

Հոդված 6. Հեղինակը

Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը։

Հոդված 7. Համահեղինակությունը

 1. Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից։
 Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ։
 Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով։
Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե հեղինակներից թեկուզ մեկը սույն օրենքով օգտվում է հեղինակային իրավունքից։ 

2. Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ։ Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով։
Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար։
Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելելու մյուս համահեղինակներին ստեղծագործության օգտագործումը։

Հոդված 8. Հեղինակության կանխավարկածը

1. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում։

2. Ստեղծագործությունը անանուն կամ կեղծանունով լույսընծայման դեպքում լույս ընծայող անձը, ում անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ և այդ կարգավիճակով իրավասու է պաշտպանելու հեղինակի իրավունքներն ու ապահովելու դրանց իրականացումը։
 Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի ստեղծագործության հեղինակը չի բացահայտել իր անձը և չի հայտարարել իր հեղինակության մասին։

Հոդված 9. Հեղինակային իրավունքի ծագումը և դրա մասին ծանուցումը

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով։ Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որևէ օբյեկտիվ ձևով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից։

2. Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (hեղինակը կամ սույն օրենքով նախատեսված կարգով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է ՝
ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.
բ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից.
գ) ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից։

Հոդված 10. Հեղինակային իրավունքի և նյութական օբյեկտի նկատմամբ 
 սեփականության իրավունքի հարաբերակցությունը

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է ստեղծագործությունը։

2. Հեղինակի կողմից նյութական օբյեկտի օտարումը, որում արտահայտված է ստեղծագործությունը, ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում։ 

Հոդված 11. Հեղինակային իրավունքի բովանդակությունը

Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։

Հոդված 12. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները 
  
1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը։ 
  
2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
ա) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).
բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).
գ) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք). 
դ) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).
ե) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք), եթե հրապարակվող ստեղծագործությունն այլևս չի համապատասխանում իր համոզմունքներին, և այդ հրապարակումը բացասական ազդեցություն կունենա իր հեղինակության վրա՝ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին։ Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը։ Սույն մասի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։ 

Հոդված 13. Հեղինակի գույքային իրավունքները

1. Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։
Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես`
ա) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).
բ) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).
գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).
դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).
ե) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).
զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք). 
է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).
ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).
թ) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).
ժ) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).
ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք). 
ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք).
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում։

2. Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը։ 

3. Բացառությամբ սույն օրենքի 22-26-րդ և 36-րդ հոդվածների, հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի դիմաց ստանալու հեղինակային վարձատրություն։ Հեղինակային վարձատրությունից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է։

4. Հեղինակային վարձատրության չափը և վճարման կարգը սահմանվում են պայմանագրով, որը կնքվում է՝
ա) հեղինակի և ստեղծագործությունն օգտագործողի միջև. 
բ) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և ստեղծագործությունն օգտագործող անձանց միջև.
գ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձանց և օգտագործողների միջև։

5. Ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

6. Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որևէ մեքենայի կամ արտադրանքի մեջ և բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել։

7. Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա տարածումն իրականացվում է առանց հեղինակի թույլտվության և հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Հոդված 14. Վերարտադրումը

Սույն օրենքի իմաստով վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի։

Հոդված 15. Տարածումը

Սույն օրենքի իմաստով տարածում է համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը։ 

Հոդված 16. Վարձույթը 

Սույն օրենքի իմաստով վարձույթ է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը` ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային օգուտ ստանալու նպատակով։

Հոդված 17. Փոխատվությունը

Սույն օրենքի իմաստով փոխատվություն է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը հանրային ազատ այցելության համար նախատեսված հաստատությունների միջոցով՝ առանց ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային օգուտ ստանալու։ 

Հոդված 18. Հրապարակային ցուցադրումը

Սույն օրենքի իմաստով հրապարակային ցուցադրում է համարվում ստեղծագործության ցուցադրումն անմիջականորեն կամ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ կարող են ներկա գտնվել մտերիմների սովորական շրջանակին չպատկանող անձինք, անկախ նրանց գտնվելու վայրից և ժամանակից։

Հոդված 19. Հանրությանը հաղորդումը

1. Սույն օրենքի իմաստով հանրությանը հաղորդում է համարվում ոչ նյութականացված ձևով ստեղծագործությունը հանրության անդամներին մատչելի դարձնելն անմիջական կատարման միջոցով կամ դրա տեսաձայնագրության հաղորդման միջոցով՝ հաղորդալարով կամ առանց հաղորդալարի։

2. Հանրությանը հաղորդումը նաև ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին այնպիսի ձևով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում և պահին, մասնավորապես համակարգչային կամ նմանատիպ ցանցերի միջոցով։ 

Հոդված 20. Հրապարակային կատարումը 

Սույն օրենքի իմաստով հրապարակային կատարում է համարվում ստեղծագործության ոչ նյութական ձևով մատուցումը ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով ինչպես անմիջական կատարման, այնպես էլ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն վայրում, թե տարբեր ժամանակ` տարբեր վայրերում։

Հոդված 21. Հեռարձակումը և վերահեռարձակումը 

1. Սույն օրենքի իմաստով հեռարձակում է համարվում էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց ազդանշանների տարածումը հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ ռադիո, հեռուստատեսային կամ արբանյակային կապը)՝ այդ պատկերները կամ հնչյունները հասարակության անդամներին մատչելի դարձնելու նպատակով։ Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ։

2. Վերահեռարձակում է համարվում հեռարձակող կազմակերպության հաղորդման միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և գրառված հաղորդման հետագա հեռարձակումը մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից։

3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով արբանյակային կապով հաղորդում է համարվում հեռարձակող կազմակերպության հսկողությամբ և պատասխանատվությամբ հանրության համար նախատեսված ծրագիր կրող ազդանշանների հաղորդումը արբանյակ և հետ-երկիր` հաղորդակցության չընդհատվող շղթայով։ 

Հոդված 22. Ստեղծագործության ազատ օգտագործումը

1. Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը։ 

2. Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝
ա) գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում` թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.
բ) օրինական ճանապարհով հրապարակված գրական և արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների օգտագործումը լուսաբանման նպատակով՝ ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում, ձայնագրություններում և տեսագրություններում՝ ուսուցումը լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով, իսկ տվյալների բազաների օգտագործման դեպքում՝ ուսուցումը լուսաբանելու համար՝ ոչ առևտրային նպատակն արդարացնող ծավալով.
գ) տնտեսական, քաղաքական, սոցիալական ու կրոնական ընթացիկ հարցերին վերաբերող և օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածների կամ նմանօրինակ հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում և հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել.
դ) հրապարակավ արտասանված ելույթների, զեկույցների, հայտարարությունների և նմանօրինակ այլ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.
ե) լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական և արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը և հրապարակային հաղորդումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.
զ) դատական և վարչական վարույթի նպատակների համար ստեղծագործության օգտագործումը նպատակն արդարացնող ծավալով, բացառությամբ համակարգչային ծրագրերի։ Այդպիսի դեպքերում հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.
է) օրինական ճանապարհով հրապարակված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը՝
- պաշտոնական, կրոնական, ինչպես նաև ծիսական արարողությունների ժամանակ՝ արարողության բնույթն արդարացնող ծավալով,
- կրթական հաստատություններում կրթական գործունեություն իրականացնելիս ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ և ուսանողներ են, ինչպես նաև կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ)։ Այդպիսի դեպքերում հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.
 ը) oրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության ուռուցիկ կետային տպատառերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով վերարտադրումը առանց շահույթ ստանալու, բացառությամբ հատուկ այդպիսի եղանակով ստեղծված ստեղծագործությունների վերարտադրման.
թ) ցուցահանդեսներում, աճուրդներում, տոնավաճառներում կամ հավաքածուներում ցուցադրված ստեղծագործությունների վերարտադրումն ու տարածումը այդ նպատակով հրատարակվող կատալոգներում ցուցադրումը կազմակերպող անձի կողմից՝ նշելով յուրաքանչյուր ստեղծագործության անվանումն ու հեղինակի անունը, եթե դրանք նշված են օգտագործված ստեղծագործության վրա.
ժ) հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե՝
- այն անձնական կամ այլ ներքին նպատակների համար վերափոխություն է և նախատեսված կամ մատչելի չէ հանրությանը,
- այն վերափոխվում է պարոդիայի (ծաղրագրության) կամ ծաղրանկարի՝ պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ։

3. Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում են ստեղծագործության վերարտադրման կարճատև կամ հազվադեպ՝ ժամանակավոր գործողությունները, որոնք ինքնուրույն տնտեսական նշանակություն չունեն, տեխնոլոգիական գործընթացի անքակտելի և էական մասն են հանդիսանում և որոնց նպատակն է՝
ա) միջնորդի միջոցով երրորդ կողմերի միջև ցանցում ստեղծագործության տարածման հնարավորության ընձեռումը.
բ) ստեղծագործության օրինական օգտագործման հնարավորության ընձեռումը։ 

Հոդված 23. Ստեղծագործության վերարտադրումը անձնական նպատակով

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության վերարտադրումը բացառապես անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը։
Սույն դրույթը չի տարածվում շինությունների և համանման կառույցների տեսքով ճարտարապետական ստեղծագործությունների, մեքենայաընթեռնելի տվյալների բազաների կամ դրանց էական մասերի, համակարգչային ծրագրերի, ամբողջական գրքերի, տպագրված նոտային տեքստերի վերարտադրման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 24. Ստեղծագործության վերարտադրումն արտատպման եղանակով 
 (ռեպրոգրաֆիական վերարտադրություն)

1. Արտատպման եղանակով վերարտադրում է համարվում գրավոր կամ այլ գրաֆիկական ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ ավելի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) և ձևի ճշգրիտ վերարտադրումը լուսապատճենման կամ տեխնիկական այլ եղանակներով, բացառությամբ տպագրական տպաձևերի եղանակների կիրառման։

2. Արտատպման եղանակով վերարտադրումը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային), օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանումը կամ վերարտադրումը։

3. Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով ու առանց շահույթ ստանալու թույլատրվում է՝
ա) օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների և արխիվների, կրթական և մշակութային հաստատությունների կողմից՝ կորած կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաև այլ գրադարաններում ստեղծագործության օրինակի կորստյան դեպքում դրանց օրինակ տրամադրելու համար, եթե սովորական պայմաններում այդպիսի օրինակի ձեռքբերումն այլ ճանապարհով անհնարին է.
բ) ժողովածուներում, թերթերում և այլ պարբերական հրատարակություններում օրինական ճանապարհով լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ ստեղծագործությունների և լույս ընծայված այլ գրավոր ստեղծագործությունների կարճ հատվածների արտատպման եղանակով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների ու արխիվների կողմից՝ ուսումնական և գիտահետազոտական նպատակներով (ֆիզիկական անձանց պահանջով), ինչպես նաև կրթական հաստատությունների կողմից՝ լսարանային պարապմունքների համար, բացառությամբ համակարգչային ծրագրերի.
գ) ամբողջական գրքի մեկ օրինակի վերարտադրումը արտատպման եղանակով, եթե այդպիսի ստեղծագործությունը տպագրությունից դուրս է եկել ոչ պակաս, քան երկու տարի առաջ.
դ) երաժշտական ստեղծագործության տպագրված նոտային տեքստի մեկ օրինակի ձեռագիր վերարտադրումը։ 

Հոդված 25. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության 
 օգտագործումը

Առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առևտրային նպատակով վերարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունը։

Հոդված 26. Կարճատև օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության 
 պատրաստումը և ազատ օգտագործումը հեռարձակող կազմակերպության կողմից

1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության կարճատև օգտագործման համար կատարելու ձայնագրություն կամ տեսագրություն այն ստեղծագործությունից, որի համար ստացել է հեռարձակման իրավունք, եթե տվյալ հեռարձակող կազմակերպությունն այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է իր տեխնիկական միջոցներով և իր հաղորդումների համար։

2. Հեռարձակող կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ կարճատև օգտագործման ձայնագրության կամ տեսագրության հետագա օգտագործումը համաձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ։

3. Կարճատև օգտագործման ձայնագրությունը կամ տեսագրությունն առանց ստեղծագործության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական բնույթի է։

Հոդված 27. Կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային 
 իրավունքը 

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը։ Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը։ Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում։ 
Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար։

2. Հեղինակի կողմից կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում։

3. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի կամ այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։ 
Կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը վաճառող սեփականատերը պատասխանատու է հեղինակին հասանելիք վարձատրության վճարման համար։ Եթե վաճառքն իրականացվել է նշված կազմակերպությունների կամ որևէ գործակալի միջոցով, ապա այդ սեփականատիրոջ հետ պատասխանատվություն են կրում նաև նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։ 
Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքի կիրարկումն իրականացվում է վաճառքի գնի 250.000 դրամից սկսած։ 

4. Սույն օրենքի իմաստով կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ են համարվում գրաֆիկական կամ պլաստիկ արվեստի ստեղծագործությունները, ինչպիսիք են նկարները, գծանկարները, գեղանկարները, կոլաժները, փորագրությունները, նկարազարդ գորգերը, քանդակները, լիտոգրաֆիական, կերամիկական, լուսանկարչական, ոսկերչական արվեստի ստեղծագործությունները, պայմանով, որ դրանք պատրաստված են հեղինակի կողմից կամ բնօրինակ համարվող օրինակներ են։
Սույն օրենքի իմաստով բնօրինակ են համարվում այն օրինակները, որոնք պատրաստվել են սահմանափակ քանակով անձամբ հեղինակի կողմից կամ նրա թույլտվությամբ։ Այդպիսի օրինակները պետք է համարակալված, ստորագրված կամ այլ անհրաժեշտ ձևով թույլատրված լինեն հեղինակի կողմից։

5. Սույն հոդվածի երրորդ մասում նշված վարձատրության ստացումն ու հեղինակին կամ նրա իրավահաջորդին վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով։

6. Կերպարվեստի բնօրինակ ստեղծագործության սեփականատերը, աճուրդասրահը կամ այլ գործակալը վաճառքից հետո` 30 օրվա ընթացքում, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանը տեղեկություններ է ներկայացնում վաճառված բնօրինակների, վաճառքի գնի և վաճառողի մասին ։ 

7. Վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքը փոխանցվում է ժառանգաբար և գործում է մինչև ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտը։

8. Սույն հոդվածի երրորդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝ փոխադարձության սկզբունքով։

Հոդված 28. Ճարտարապետական ստեղծագործությունների նկատմամբ 
 իրավունքների առանձնահատկությունները 

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ այդպիսի օբյեկտ պարունակող շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես պատմամշակութային անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները, քանդակները, զարդաքանդակները, նախշերը և որմնանկարները)։

2. Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակներն առաջնահերթ իրավունք ունեն մասնակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաև սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունների կատարմանը, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 29. Ժողովածո ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Ժողովածո կամ այլ կազմածո ստեղծագործության կազմողին, տվյալների բազա ստեղծողին է պատկանում դրանց պարունակության ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող ընտրության ու տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը։

2. Կազմողն օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները։

3. Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են օգտագործելու իրենց ստեղծագործությունները` անկախ ժողովածո ստեղծագործությունից։

4. Կազմողի հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների ընտրությունն ու տեղաբաշխումն իրենց ժողովածո ստեղծագործություններում, եթե պահպանված են սույն հոդվածի երկրորդ մասի պահանջները։

Հոդված 30. Թարգմանության կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ 
 հեղինակային իրավունքը

1. Թարգմանությունները և այլ ածանցյալ ստեղծագործություններն ինքնուրույն ստեղծագործություններ են և պահպանվում են որպես բնօրինակներ։ 

2. Թարգմանիչներին կամ այլ ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներին է պատկանում իրենց կատարած թարգմանությունների, վերափոխումների, հարմարեցումների կամ այլ վերամշակումների նկատմամբ հեղինակային իրավունքը՝ անկախ թարգմանվող կամ վերամշակվող ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ համարվելու հանգամանքից։ 

3. Թարգմանիչը կամ այլ ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է հեղինակային իրավունքից, պայմանով, որ պահպանված են թարգմանության կամ այլ վերափոխման ենթարկված ստեղծագործության նկատմամբ հեղինակի իրավունքները։

4. Թարգմանչի կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների իրենց թարգմանությունները կամ այլ վերափոխումները, եթե պահպանված են սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված պահանջները։ 

Հոդված 31. Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում որևէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը։

2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ, բացառիկ իրավունք ունեն ամբողջությամբ օգտագործելու այդպիսի ստեղծագործությունը։ Այդ անձինք իրավասու են նշելու իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջելու նման նշում՝ տվյալ կոլեկտիվ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում։ 

3. Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն այլ ձևով և եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

4. Կազմակերպող անձը ստեղծագործության հեղինակ չէ։ 

Հոդված 32. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն։ 

2. Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ։

Հոդված 33. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային 
 իրավունքը

1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ։ 

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա։

Հոդված 34. Տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային 
 իրավունքը

1. Տեսալսողական ստեղծագործությունը ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա միմյանց հետ կապակցված պատկերների ամրագրված շարք է, որը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք և համապատասխան տեխնիկական սարքերի միջոցով հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաև լսել։ 

2. Տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը։

3. Տեսալսողական ստեղծագործության ստեղծման մասին արտադրողի հետ կնքված պայմանագրով հեղինակների գույքային իրավունքները, այդ թվում՝ ենթագրության և կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը, անցնում են տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողին։
Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողի և հեղինակների փոխհարաբերությունները, այդ թվում` հեղինակին պարտադիր վարձատրություն վճարելու հարցը, կարգավորվում են պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում հեղինակները պահպանում են ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար արդարացի վարձատրություն ստանալու իրենց իրավունքը, var container = document.getElementById('nativeroll_video_cont'); if (container) { var parent = container.parentElement; if (parent) { const wrapper = document.createElement('div'); wrapper.classList.add('js-teasers-wrapper'); parent.insertBefore(wrapper, container.nextSibling); } }

Փնտրել
Բաժանորդագրվել
Սեղմեք բաժանորդագրվելու համար
Մուտք
Հարգելի այցելու Դուք մուտք եք գործել որպես չգրանցված օգտագործող: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ԳՐԱՆՑՎԵԼ կամ մուտք գործել կայք Ձեր անունով:

E-VGB NEWS

Կատ. բաժին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [55]
WORLD NEWS
[31.12.2011]
Հիմա էլ Անի Երանյան.../լրացված/ (6)
[09.10.2011]
Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը (1)
[09.10.2011]
Անժելա Սարգսյանը "փակում" է թեման՝ "Կռվախնձորում" (1)
[06.02.2011]
Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսն ամեն ինչի սկզբնաղբյուրն է, կյանքի իմաստն ու շարունակությունը. Լիլու (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դանիական պոռնոդերասանուհիները ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": (Photo) (Video) (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնկության ապագան (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մահացել է օրական 9 լիտր Coca Cola խմելու պատճառով (0)
[26.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ինչու են տղամարդիկ իրենց ինտիմ կյանքը «տարածում» (0)
[25.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դիլիջանում 10-ամյա աղջնակը հիշել է 5 տարի առաջ իրեն բռնաբարած տղաներին (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Голая Оксана (Папины дочки) Мария Сёмкина (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նոր սերիալ՝ «Պատգամավորի աղջիկը»: (Գլխավոր դերում Սոֆի Մխեյան) (1)
[19.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Առաջարկում ենք մոդելի աշխատանք (0)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նյույորքցի միլիոնատերը 1.5 միլիոն դոլար է կտակել իր վարորդին և դռնապանին (1)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ո՞ւմ հետ Rippi-ն կանցկացնի իր ծննդյան օրը (0)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մեքսիկայում նոր գրիպը 2012թ-ին արդեն 80 մարդու կյանք է խլել (2)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ս. Միքայելյան. «Հրազդանը պիտի դարձնեմ ժողովրդավարության կենտրոն» (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քվեարկություն (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Платье соскользнуло с груди Ксении Собчак (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնոն և քաղաքականությունը (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Online ծննդաբերություն առանց մեկնաբանությունների (տեսանյութ) (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեռական նախընտրության խանգարումներ (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սադոմազոխիզմ (1)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քիմ Քարդաշյանը հայ տղամարդ է ուզում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Բոլոր ժամանակների սեքսուալ կանայք (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Հոդված սեքսի մասին (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Կանանց մոտ սեքսը ոչ թե ոտքերի արանքում է, այլ գլխում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսի ժամանակ տղամարդկանց համար կարևոր է կնոջ միմիկան, արտաբերած ձայները և շարժումները (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Տղամարդուն գրգռելու համար պատրաստեք դդմի կարկանդակ (0)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Երգչուհի Աննա Խաչատրյանն աղանդավո՞ր է... (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դարձել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները (2)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ցյուրիխում սեռական հարաբերությունների համար ավտոմեքենաների կայանատեղի է բացվել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը (0)
NEWS
ՏԵԳԵՐ
BRAND NEWS Боевики մոդելի աշխատանք Приключенческие триллеры фэнтези Мультфильмы Голые женщины слали свои фото со вс Секс училище се оказа мираж Звезда Папиных дочек показала какая она взрослая. ФОТО какой напиток толкает женщин на сек Ученые выяснили Звёздные красотки которые любят раздеваться Очень красивые девушки Названы пять самых красивых женщин Ինչու են աղջիկները դառնում լեսբուհի TOP 5 ՍԵՔՍԻ տեսակները որոնց մասին կ TOP 10 ամենաէրոտիկ կանացի երևույթնե Իդեալական սեքսի գաղտնիքներից Տղամարդը սպանել է կանանց և ինքնասպա ЕЩЕ ОДНА ЗВЕЗДА ПАПИНЫХ ДОЧЕК РАЗДЕЛАСЬ ДЛЯ ЖУРНАЛА 5 փորձված եղանակ կանանց գայթակղելու Բոլոր տղամարդիկ խելքահան եղան Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը աշ Ցյուրիխում սեռական հարաբերություննե Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դա աղանդավոր Աննա Աննա Խաչատրյան Երգչուհի Խաչատրյան գրգռել դդմի կարկանդակ կանայք արտաբերած ձայներ խելքահան անել միմիկա շարժումները Սեքսի ժամանակ կանայք սեքս չեն սիրում սեքս գլխում Հոդված սեքսի մասին Men's Health Անջելինա Ջոլի Բրեդ Փիթ Բրիտնի Սփիրս Մադոննա Մերլին Մոնրո Պամելլա Անդերսոն Ջեյն Ֆոնդա Ջենիֆեր Էնիտսոն Քիմ Քարդաշյան Սադոմազոխիզմ Սեռական Online ծննդաբերություն Պոռնոն քաղաքականությունը груд Ксении Собчак 500.000 iPad iPhone Քվեարկել 10+10 Bravo Rippi ծննդյան օր 1.5 միլիոն դոլար Wind-up Records Ալան Մելտցեր Պատգամավորի աղջիկը Սոֆի Մխեյան голая Мария Сёмкина Папины дочки դատաբժշկական Դիլիջանում ինտիմ coca cola Պոռնկության պոռնոդերասանուհիներ Լիլու սեքս
Օրացույց
«  Март 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գործընկերներ

E-VGB GROUP(R)

code button

Արխիվ
Այցեր Երկրներից
free counters