Ցյուրիխում սեռական հարաբերությունների համար ավտոմեքենաների կայանատեղի է բացվել։ Այն բաց տանիքով ավտոտնակ է, որտեղ կարող է մտնել ցանկացած մեքենա: Բոլոր կողմերից բավականաչափ փակ է, որպեսզի անցորդներին չերևա, թե ինչ է կատարվում ներսում:
Այդ նախաձեռնությունը պատկանում է տեղական ոստիկանությանը, ով հոգնել է պայքարել մարմնավաճառության դեմ և որոշել է այն դարձնել հանրությանը քիչ տեսանելի:
«Սեռական հարաբերություններ հանուն գոյատևման», այսպես է կոչվում կենսաբան Օլիվիա Ջադսոնի գիրքը: Նրա հիմքում մի շատ հետաքրքրաշարժ տեսություն է ընկած, համաձայն որի` բնական ընտրության շարժիչ ուժը եղել է սեռական ընտրությունը: Այսինքն` գոյատևել են ամենագեղեցիկներն ու ամենասեքսուալները:
Իսկ ամուսնական հավատարմության մասին պատմությունները հերթական առասպելներ են: Մենամուսնությունը բնության կողմից ընդհանրապես նախատեսված չէ:
ԱՄՆ-ի Յուտա նահանգում վերջերս մի խումբ երիտասարդներ որոշել էին գովազդել իրենց նորաստեղծ կայքը և դրա համար ընտրել էին բավականին օրիգինալ, յուրահատուկ ու էֆֆեկտիվ տարբերակ:Կայքը նախատեսված է ինտերնետային ծանոթությունների համար և հնարավորություն է տալիս մարդկանց գտնել իրենց զուգընկերոջը կամ զուգընկերուհուն <<մի գիշերվա համար>>:Կայքի հիմնադիրները քույր և եղբայրներ Medison-ներն են:Նրանք դուրս էին եկել մարդաշատ փողոցներ, որտեղ Քեթրին Մեդիսոնը թույլ էր տալիս բոլոր ցանկացողներին մոտենալ և նկարահանվել իր հետ, իսկ նորաստեղծ կայքի բյուջեի համար ցանկացած չափի նվիրատվություն կատարողը կարող էր գրկել և համբուրվել նրա հետ:Ի միջիայլոց, նրա երկու եղբայրները ընդհանրապես դեմ չեին այդ ամենին:
- Ես կարող եմ խելքահան անել բոլոր տղամարդկանց ! - ասաց Քեթրինը այնտեղ հավաքված լրագրողներին:
Հաճախ տղամարդիկ գործի են դնում իրենց <<գաղտնի>> մեթոդները` որպեսզի գայթակղեն կանանց:
1.<<Ես շատ եմ սիրում երեխաներին>>
Կանանց մոտ ավելի շատ հարգանք ու վստահություն են ներշնչում այն տղամարդիկ, ովքեր հանդիսանում են ապագա հոր համար լավագույն թեկնածուները:Դրա համար հաճախ տղամարդիկ իրենց խոսքում մտածված պատմում են այս կամ այն դեպքի մասին,երբ իրենք գրկել կամ խաղացել են փոքրիկ երեխայի հետ:Այսինքն տղամարդը ամեն կերպ հասկացնում է կնոջը որ ինքը երեխաներ շատ է սիրում: