Суббота, 27.04.2024, 04:26 Բարի գալուստ Հյուր

Գլխավոր | Գրանցվել | Մուտք | RSS

Գովազդ

Главная » 2011 » Май » 21 » Վկան ցուցմունք տվեց դատարանի դահլիճում բոլորին լսելուց հետո
17:12
Վկան ցուցմունք տվեց դատարանի դահլիճում բոլորին լսելուց հետո

Էջմիածնի N զորամասի շարքային զինծառայող Տիգրան Նախշքարյանը փետրվարի 15-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, ժամկետային զինծառայող Արամ Ղլիջյանի հետ կատակելով գնացել է լվացվելու: Հասնելով բաղնիքի մոտ՝ Արամը սկսել է կատակները «համեմել» սեռական բնույթի հայհոյանքներով: Տիգրանը նկատողություն է արել, որ իր հետ նման կատակներ չանի, ինչից հետո Արամը ձեռքով հարվածել է Տիգրանի աչքին:

Տիգրանն էլ իր հերթին է հարվածել Արամի դեմքին եւ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որը տեւել է մոտ 15-20 վայրկյան: Դրանից հետո Տիգրանը գնացել է լվացարան, իսկ Արամը`զորանոց:

Այդ օրը զորամասի հերթապահը եղել է կապիտան Ասլան Սարիբեկյանը: Նա նկատել է, որ տղաները կռվել են եւ նրանց անմիջապես տարել է հրամանատար Ասլանյանի մոտ: Ինչպես Արամը, այնպես էլ Տիգրանը կատարվածի մասին խոստովանել են:

Փետրվարի 28-ին նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 359 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Մարտի 25-ին Արամի ու Տիգրանի նկատմամբ, որպես խափանման միջոց, նշանակվել է «հրամանատարի հսկողությանը հանձնելը»: Զորամասի հրամանատարությունն էլ, որպես կարգապահական տույժ, Արամին ու Տիգրանին 3 օր զրկել է ազատությունից:

Մայիսի 19-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում, Վահե Խալաթյանի նախագահությամբ, կայացավ առաջին դատական նիստը: Մեղադրանքը պաշտպանում էր Երեւանի զինվորական կայազորի դատախազ Սարգիս Սարգսյանը:

Արամի ու Տիգրանի պաշտպանությունն իրականացնում էր Արմավիրի մարզի հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալ այն դեպքում, երբ առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջեւ»: Պաշտպան Ցոլակ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արամի եւ Տիգրանի գործում շահերի բախում չկա, քանի որ վերջիններս ընդունել են իրենց մեղքը եւ հաշտվել:

Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված երկու զինվորներն էլ դատարանի դահլիճում հրաժարվեցին ցուցմունքներ տալուց, ուստի դատավոր Խալաթյանն ընթերցեց նախաքննության փուլում նրանց տված ցուցմունքները: Արամն ու Տիգրանը պնդեցին իրենց ցուցմունքները, որով փաստացի ընդունում էին իրենց մեղքը:

Դատավորի հանգամանալից բացատրություններից հետո, թե դատարանում կողմերն ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն, Տիգրան Նախշքարյանն ասաց, թե ինքը լավ չի հասկացել իրեն առաջադրված մեղադրանքը եւ պաշտպանի հետ խորհրդակցելու կարիք ունի: Մեղադրողն առարկեց՝ ասելով, թե առանց այդ էլ մի քանի անգամ նրան բացատրվել է իր իրավունքների մասին եւ ժամանակ տրամադրելու կարիք չկա:

Դատավորը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը եւ տրամադրեց 10 րոպե ժամանակ: Վ. Խալաթյանը 5 րոպե ժամանակ էլ տվեց, որ ամբաստանյալները խորհրդակցեն պաշտպանի հետ` արդյոք ցանկանո՞ւմ են արագացված դատաքննություն կիրառել, թե՞ ոչ: Տիգրանն ու Արամը չհամաձայնվեցին արագացված ընթացակարգով դատավարությանը:

19-ամյա տղաներն ընդամենը մի քանի ամսվա զինծառայողներ են եւ երբեք աչքի չեն ընկել կռվարարությամբ ու հակաօրինական գործունեությամբ: Այդ էին վկայում նաեւ զորամասի հրամանատարության տրամադրած դրական բնութագրերը:

Դատարանում էին գտնվում նաեւ զորամասի սպայական կազմի ներկայացուցիչները: Նրանք միաբերան պնդում էին, թե երկուսն էլ խելացի եւ կարգ ու կանոնին հետեւող տղաներն են, պարզապես «երեխայություն են արել»:

Արամն ու Տիգրանը դատարանում նստած էին կողք-կողքի: Բավականին ընկճված էին, ամաչում էին բարձրաձայն խոսել: Նրանց ձայնը չբարձրացավ նաեւ դատավոր Վահե Խալաֆյանի հորդորներից հետո` «արդեն 6-րդ անգամ եմ ասում` բարձր խոսեք, որ բոլորն էլ լսեն, դուք միայն ձեր համար չեք խոսում»:

Գործում որպես վկա դատակոչված էին երկուսը` շարքային զինծառայող Արշալույս Խաչատրյանը եւ կապիտան Ասլան Սարիբեկյանը: Վերջինս ներկա էր դատարանի դահլիճում, երբ ցուցմունք էր տալիս շարքային Խաչատրյանը, ինչը պիտի արգելեր դատարանը: Սակայն դատավորը դեմքով չէր ճանաչում Ասլանյանին, իսկ դատական նիստն սկսելուց առաջ էլ չճշտեց` դահլիճում վկաներ կա՞ն, թե՞ ոչ: Դատավորին վկաների ներկայության մասին չէին տեղեկացրել նաեւ կարգադրիչները: Ասլան Սարիբեկյանն էլ չգիտեր, որ ինքը դատարան էր եկել վկայի կարգավիճակով եւ պետք է հարցաքննվեր: Նա անկեղծորեն զարմացավ, երբ այդ մասին տեղեկացրին:

Ամբաստանյալների փաստաբան Ցոլակ Մարգարյանը պաշտպանական ճառում նշեց, որ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվածները երկու երիտասարդներ են եւ դատարանն արդարադատություն իրականացնելիս պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի, թե նրանց պատժելով ավելի շատ վնաս չի՞ հասցնի զինված ուժերին, քան նրանց կողմից կատարված արարքն է: Պաշտպանն ասաց, որ կռվի առիթը լուրջ պատճառ չի եղել: Արամն ու Տիգրանը գտնվել են ջերմ ընկերարական հարաբերությունների մեջ եւ վիճել են դեպքերի պատահական զուգորդմամբ, ինչը ծանր հետեւանքներ չի առաջացրել:

Որպես մեղմացնող հանգամանք Ց. Մարգարյանը նշեց այն փաստը, որ անբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել կատարվածի համար, զղջացել են, տվել են ցուցմունքներ եւ աջակցել են նախաքննության իրականացմանը:

Պաշտպանը նշեց, թե քանի որ Արամի եւ Տիգրանի նկատմամբ մեկ անգամ արդեն կիրառվել է կարգապահական պատիժ, ապա նրանց նկատմամբ չի կարող երկրորդ անգամ պատիժ նշանակվել, ուստի դատարանից խնդրեց քրեական գործը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը:

«Այնուամենայնիվ, եթե  իմ ասածը դատարանն արժանահավատ չի համարի, գտնում եմ, որ ամբաստանյալներին կրթելն ու դաստիարակելը հնարավոր է առանց նրանց նկատմամբ պատիժ նշանակելու: Եթե պատիժ է նշանակվելու, առաջարկում եմ պայմանականորեն չկիրառել եւ նրանց նկատմամբ նշանակել փորձաշրջան»,-ավելացրեց ամբաստանյալների պաշտպանը:

Մեղադրող դատախազ Սարգիս Սարգսյանն էլ ապացուցված համարեց, որ կատարվածը լիովին համապատասխանում է քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Մեղադրողը նույնպես թվարկեց նրանց հանցանքը մեղմացնող հանգամանքները՝ նշելով, որ գործում ծանրացնող հանգամանքներ չկան, ուստի առաջարկեց Արամին եւ Տիգրանին դատապարտել 6 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելով, որպես խափանման միջոց` հրամանատարության հսկողությանը հանձնելը փոխել կալանքով, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանը կարծում է, որ մեղադրողի պահանջածը խիստ պատիժ է: Դատարանը Արամ Ղլիջյանի եւ Տիգրան Նախշքարյանի վերջին խոսքը կլսի մայիսի 27-ին:

Հիմք` http://hetq.am

Категория: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 702 | Добавил: VahagnARM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել
Բաժանորդագրվել
Սեղմեք բաժանորդագրվելու համար
Մուտք
Հարգելի այցելու Դուք մուտք եք գործել որպես չգրանցված օգտագործող: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ԳՐԱՆՑՎԵԼ կամ մուտք գործել կայք Ձեր անունով:

E-VGB NEWS

Կատ. բաժին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [55]
WORLD NEWS
[31.12.2011]
Հիմա էլ Անի Երանյան.../լրացված/ (6)
[09.10.2011]
Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը (1)
[09.10.2011]
Անժելա Սարգսյանը "փակում" է թեման՝ "Կռվախնձորում" (1)
[06.02.2011]
Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսն ամեն ինչի սկզբնաղբյուրն է, կյանքի իմաստն ու շարունակությունը. Լիլու (1)
[19.06.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դանիական պոռնոդերասանուհիները ջախջախել են գերմանացի "կոլեգաներին": (Photo) (Video) (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնկության ապագան (0)
[22.04.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մահացել է օրական 9 լիտր Coca Cola խմելու պատճառով (0)
[26.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ինչու են տղամարդիկ իրենց ինտիմ կյանքը «տարածում» (0)
[25.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Դիլիջանում 10-ամյա աղջնակը հիշել է 5 տարի առաջ իրեն բռնաբարած տղաներին (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Голая Оксана (Папины дочки) Мария Сёмкина (1)
[22.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նոր սերիալ՝ «Պատգամավորի աղջիկը»: (Գլխավոր դերում Սոֆի Մխեյան) (1)
[19.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Առաջարկում ենք մոդելի աշխատանք (0)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Նյույորքցի միլիոնատերը 1.5 միլիոն դոլար է կտակել իր վարորդին և դռնապանին (1)
[18.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ո՞ւմ հետ Rippi-ն կանցկացնի իր ծննդյան օրը (0)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Մեքսիկայում նոր գրիպը 2012թ-ին արդեն 80 մարդու կյանք է խլել (2)
[12.02.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ս. Միքայելյան. «Հրազդանը պիտի դարձնեմ ժողովրդավարության կենտրոն» (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քվեարկություն (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Платье соскользнуло с груди Ксении Собчак (0)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Պոռնոն և քաղաքականությունը (1)
[29.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Online ծննդաբերություն առանց մեկնաբանությունների (տեսանյութ) (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեռական նախընտրության խանգարումներ (0)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սադոմազոխիզմ (1)
[22.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Քիմ Քարդաշյանը հայ տղամարդ է ուզում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Բոլոր ժամանակների սեքսուալ կանայք (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Հոդված սեքսի մասին (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Կանանց մոտ սեքսը ոչ թե ոտքերի արանքում է, այլ գլխում (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Սեքսի ժամանակ տղամարդկանց համար կարևոր է կնոջ միմիկան, արտաբերած ձայները և շարժումները (1)
[21.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Տղամարդուն գրգռելու համար պատրաստեք դդմի կարկանդակ (0)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Երգչուհի Աննա Խաչատրյանն աղանդավո՞ր է... (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դարձել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները (2)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Ցյուրիխում սեռական հարաբերությունների համար ավտոմեքենաների կայանատեղի է բացվել (1)
[18.01.2012][ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ]
Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը (0)
NEWS
ՏԵԳԵՐ
BRAND NEWS Боевики մոդելի աշխատանք Приключенческие триллеры фэнтези Мультфильмы Голые женщины слали свои фото со вс Секс училище се оказа мираж Звезда Папиных дочек показала какая она взрослая. ФОТО какой напиток толкает женщин на сек Ученые выяснили Звёздные красотки которые любят раздеваться Очень красивые девушки Названы пять самых красивых женщин Ինչու են աղջիկները դառնում լեսբուհի TOP 5 ՍԵՔՍԻ տեսակները որոնց մասին կ TOP 10 ամենաէրոտիկ կանացի երևույթնե Իդեալական սեքսի գաղտնիքներից Տղամարդը սպանել է կանանց և ինքնասպա ЕЩЕ ОДНА ЗВЕЗДА ПАПИНЫХ ДОЧЕК РАЗДЕЛАСЬ ДЛЯ ЖУРНАЛА 5 փորձված եղանակ կանանց գայթակղելու Բոլոր տղամարդիկ խելքահան եղան Միայն նորմալ սեքսը կփրկի աշխարհը աշ Ցյուրիխում սեռական հարաբերություննե Ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելները Ռուս աղջիները ևս սիլիկոնի զոհ են դա աղանդավոր Աննա Աննա Խաչատրյան Երգչուհի Խաչատրյան գրգռել դդմի կարկանդակ կանայք արտաբերած ձայներ խելքահան անել միմիկա շարժումները Սեքսի ժամանակ կանայք սեքս չեն սիրում սեքս գլխում Հոդված սեքսի մասին Men's Health Անջելինա Ջոլի Բրեդ Փիթ Բրիտնի Սփիրս Մադոննա Մերլին Մոնրո Պամելլա Անդերսոն Ջեյն Ֆոնդա Ջենիֆեր Էնիտսոն Քիմ Քարդաշյան Սադոմազոխիզմ Սեռական Online ծննդաբերություն Պոռնոն քաղաքականությունը груд Ксении Собчак 500.000 iPad iPhone Քվեարկել 10+10 Bravo Rippi ծննդյան օր 1.5 միլիոն դոլար Wind-up Records Ալան Մելտցեր Պատգամավորի աղջիկը Սոֆի Մխեյան голая Мария Сёмкина Папины дочки դատաբժշկական Դիլիջանում ինտիմ coca cola Պոռնկության պոռնոդերասանուհիներ Լիլու սեքս
Օրացույց
«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գործընկերներ

E-VGB GROUP(R)

code button

Արխիվ
Այցեր Երկրներից
free counters