Այսօր` մայիսի 22-ին, առավոտյան ահազանգ է ստացվել Հայաստանի ոստիկանություն անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ «Զվարթնոց» օգանավակայանաի ԱՄՕ գործառական VIP սրահում ռումբ է դրված: Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հաղորդեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է նաեւ, որ ռումբ է դրված նաև Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում` AIRBUS 320-ում, որը պատկանում է «Արմավիա» ընկերությանը:
Դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայոթյան աշխատակիցները, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարները, ՊՆ և ՃՈ աշխատակիցները:
Դեպքի վայրում է նաև Ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վանիկ Թանգամյանի գլխավորությամբ:
Այնտեղ հավաքված քաղաքացիների զրույցից պարզ դարձավ, որ այսօր առավոտյան Մոսկվա պետք է մեկնի ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, և հավաքվածները կես-կատակ, կես-լուրջ նշում էին` տնօրենի մեկնումից առաջ ինչ-որ մեկը չար կատակ է արել: Դեպքի վայրում էին նաեւ ԱԱԾ-ի պետի բոլոր տեղակալները:
Ինրպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ավարտված որոնաղական աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ ահազանգը կեղծ է եղել: Սակրավորներն ու ԱԱԾ-ի աշխատակիցները` վարժեցված շներով, ստուգել են օդանավակայանի ողջ տարածքը, բարեբախտաբար ռումբ չի հայտնաբերվել, վերջնական եզրակացությունը հետևյալն է` կեղծ ահազանգ, այս պահին օդանավակայանը գործում է բնականոն ռիթմով: Բոլոր նախատեսված չվերթները իրկանացվում են:
Լուսանկարները՝ԳագիկՇամշյանի