Главная » 2011 » Февраль » 6 » «Ախթալա» կայարանի վագոնից գողացել է 800 կգ մետաղի ջարդոն
23:17
«Ախթալա» կայարանի վագոնից գողացել է 800 կգ մետաղի ջարդոն
Հունվարի 11-ին, ժամը 10.45-ին, «Այրում» կայարանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 9-ից մինչև հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալա» կայարանում կանգնած մի վագոնից մետաղի ջարդոն են գողացել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը խոստովանել է, որ հունվարի 11-ի գիշերը հիշյալ բեռնատար վագոնից գողացել է մոտ 800 կգ մետաղի ջարդոն: Գողոնը հայտնաբերվել է «Ախթալա» կայարանի կառամատույցին կից կիսակառույց շինությունում և առգրավվել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն: